ԱՄՆ-ն հայտնում է, որ խոցել է Իրանի 5000 թիրախ ու դեռ շարունակելու է անել դա։ Իրանը հայտնում է, որ շարունակելու է հրթիռային հարվածներն այնքան, որքան անհրաժեշտ է: Երկիրը բացառում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը և հայտարարում հնարավոր հրադադարի պայմանները՝ այն պետք է լինի երկարաժամկետ․ «Մի քանի երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրադադարի հարցով կապ են հաստատել Թեհրանի հետ: Սակայն Իրանը չի գնա այնպիսի հրադադարի, որը, օրինակ՝ վեց ամիս անց կխախտվի»,- նշել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին: