Հակասական մթնոլորտ Սուրբ պատարագից առաջ. բարենորոգո՞ւմ, թե՞ միջամտություն․ կարծիքներն իրարամերժ են

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում տարվա հինգ տաղավար տոներից առաջինի՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնին ընդառաջ ՀՀ վարչապետը տասը եպիսկոպոսների հետ ընդունել է ստորագրել է հայտարարություն, որը ներկայացվում է որպես եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ։ Դրանում ներկայացված են օրակարգը և քայլերի հաջորդականությունը՝ ինչպես պետք է փոխվի կաթողիկոսը, և ինչպես նոր հոգևոր առաջնորդ ընտրվի։ «Հայաստանյայց առաքելական … Read more

Իրանը սոցիալական պայթյունի և քաղաքական անորոշության կիզակետում

Իրանում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել են դեկտեմբերի վերջին՝ ծանրացող տնտեսական խնդիրների ֆոնին, ըստ գնահատումների, վերաճել են վերջին երեք տարվա ամենախոշոր սոցիալական ճգնաժամերից մեկին։ Ցույցերն ուղեկցվում են զոհերով, զանգվածային ձերբակալություններով, ինտերնետի սահմանափակումներով և միջազգային հարթակներից հայտարարությունների խստացմամբ։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում Իրանում, ինչպե՞ս են արձագանքում իշխանությունները, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս … Read more

2026 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական հիմնական փոփոխությունները

2026 թ․ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր օրենսդրական և վարչարարական փոփոխություններ։ Դրանք վերաբերում են պարտադիր զինվորական ծառայությանը, աշխատանքային հարաբերություններին, ճանապարհային երթևեկությանը, հասարակական տրանսպորտին և կատարողական վարույթին։ Նոր կարգավորումները նպատակ ունեն բարձրացնելու կառավարման արդյունավետությունը, ապահովելու թափանցիկություն, պարզեցնելու բազմաթիվ գործընթացներ և ներդնելու ժամանակակից, թվային լուծումներ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը հունվարի … Read more

ԱՄՆ նախագահն ուկրաինական խնդրի հանգուցալուծման եզրեր է տեսնում, Կիևն անվտանգության երաշխիքներն է շեշտում

ԵՄ առաջնորդները հունվարի 5-ին հանդիպելու են Փարիզում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ քննարկելու են Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու հնարավորությունները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ որպես անվտանգության երաշխիք դիտարկում է ֆրանսիական ու բրիտանական զորքերի տեղակայումը երկրում։ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ լրագրողներին հայտնել է, որ լավատես է՝ մոտ ապագայում ուկրաինական խնդրի կարգավորման հարցում։ … Read more

Անկանխիկ առևտրի դեպքում նպաստն ու թոշակը կարող են ավելանալ մինչև 22 տոկոսով․ 2026–ի փոփոխություններն ու ժողովրդագրության միտումները

2026–ին Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնելու։ Դրանց մի մասն ուղղված է ժողովրդագրության բարելավմանը, մյուսները՝ խթանում են անկանխիկ առևտուրը։ Ժողովրդագրական խնդիրները մտագոհիչ են։ Եթե 2018 թվականից սկսած Հայաստանում ծնունդների թիվը կայուն էր՝ տարեկան մոտ 36 հազար երեխա էր ծնվում, ապա 2024–ին ծնվել է 34 հազար երեխա։ Այլ մտահոգիչ թվեր էլ կան․ … Read more

Կարակասում քաոս է. Մադուրոն՝ ձերբակալված — Հայաստանի Հանրային Ռադիո

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել թմրանյութային ահաբեկչության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի պահման, ինչպես նաև գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման դավադրության համար՝ ընդդեմ Միացյալ Նահանգների»,-գրառմամբ տեղեկացրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոդին: Նա նաև նշել է, որ Մադուրոն և նրա կինը շուտով կկանգնեն ԱՄՆ դատարանի առաջ։ Կարակասում քաոս է. մարդիկ … Read more

«Աղմկոտ» տարի տնտեսությունում․ ինչով կհիշվի 2025-ը — Հայաստանի Հանրային Ռադիո

2025 թվականն առանձնացավ տնտեսական կարևոր ռեֆորմներով ու աղմկոտ իրադարձություններով։ Տարին առանձնացավ եզակի որոշումնով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց լիցենզիայից։ Ոլորտի պատասխանատուները սա աննախադեպ բնորոշեցին։ Աննախադեպ էր նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրումը, որը մի քանի անգամ հետաձգեց, կառավարությունը որոշ հարցերում հետքայլ արեց, բայց համակարգը ներդրվեց։ Տարվա առաջին կեսը թեժ էին պահում տնտեսվարողները։ Նրանք դժգոհ … Read more

Ամանորյա ուղերձ Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանից

Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանի սաների ամանորյա ուղերձը իրենց երկու հայրենիքների բարգավաճմանն է ուղղված։ Հայ և այլ ազգերի ներկայացուցիչ աշակերտներն այս կրթօջախում մտածում են հայերեն։ Ավարտում են չորս լեզուների (հայերենի, անգլերենի, եբրայերենի և արաբերենի) փայլուն իմացությամբ։ Դպրոցը հիմնվել է 1929 թվականի՝ պատրիարք Եղիշե Դուրյանի նախաձեռնությամբ։

Օգոստոսի 8-ից առաջ և հետո․ շրջադարձային համաձայնություն նոր հնարավորություններո՞վ, թե՞ մարտահրավերներով

2025-ն ամփոփելիս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները պայմանական բաժանում են անում՝ օգոստոսի 8-ից առաջ ու հետո։  Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնություններն ու ստորագրված փաստաթուղթը պատմական ու շրջադարձային են որակում բոլոր կողմերը։ Այն տարածաշրջանում նոր դարաշրջան բացելու հնարավորություն են համարում ոչ միայն  Հայաստանն  ու Ադրբեջանը, այլև աշխարհի գլխավոր դերակատարները։  Եվ այսպես, օգոստոսի … Read more