Կարակասում քաոս է. Մադուրոն՝ ձերբակալված — Հայաստանի Հանրային Ռադիո

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել թմրանյութային ահաբեկչության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի պահման, ինչպես նաև գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման դավադրության համար՝ ընդդեմ Միացյալ Նահանգների»,-գրառմամբ տեղեկացրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոդին: Նա նաև նշել է, որ Մադուրոն և նրա կինը շուտով կկանգնեն ԱՄՆ դատարանի առաջ։

Կարակասում քաոս է. մարդիկ զանգվածաբար լքում են քաղաքը՝ գրում են միջազգային ԶԼՄ-ները և տարածում պայթյունների կադրեր: Վաղ առավոտից Վենեսուելայի մայրաքաղաքին հասցվել են ավիահարվածներ, տեղեկացանում է երկրի ԱԳՆ-ն և հայտարարությամբ ընդգծում, որ ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է:

«Նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին: Վենեսուելան մերժում է Միացյալ Նահանգների կողմից ռազմական ագրեսիան: Մենք կդիմադրենք իմպերիալիստական ​​ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,-նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Leave a Comment