Վերեւից խրախուսվող տհասություն
Տհաս, մանկամիտ անձնավորության հիմնական հատկանիշն է՝ այն, ինչ նրա գլուխը մտցնում են, դա էլ նա պարբերաբար թութակի պես կրկնում է: Ժամանակակից լեզվով դա կոչվում է քննադատական մտածողության բացակայություն: 20 տարի առաջ միջին վիճակագրական հայաստանցին վստահ էր, որ մենք միշտ պետք է ապրենք «ռուսի շվաքի տակ» եւ երգում էր «Պուտին դայոտ առմյանամ դաբրո»: Հիմա նա նույնքան