Դրական է գնահատվել շենքային պայմանների բարելավումը. Մանասյանն այցելել է կանանց գումարտակ

Հունվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության N զորամասի կանանց գումարտակ։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների և զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ Արմինե Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթացել կին զինծառայողների իրավունքների ապահովման ընթացիկ վիճակին։ Կին զինծառայողների իրավունքների … Read more

«Սա ամբողջական լուծում չէ, տարբեր երկրներում գտնվող հայ երիտասարդները չեն կարողանալու վճարել այդպիսի խոշոր գումարներ ու վերադառնալ հայրենիք»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին․ «Ես հիմա ապրում եմ ՀՀ-ում, կարո՞ղ եմ այս օրենքի շրջանակներում վճարել 15 մլն դրամ ու ազատվել զինվորական ծառայությունից»։ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծը … Read more

Բանակից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները կազատվեն պատասխանատվությունից՝ պետբյուջե վճարելով 15 մլն դրամ․ Հայկ Սարգսյանի նոր նախագիծը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագիծը։ Նա նախ նշեց, որ զինվորական ծառայություն չանցած տղաների մասին իր հեղինակած օրենքի ընդունումից հետո անցել է շուրջ 2 տարի։ «Այժմ ունենք արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան … Read more

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ-ն արձագանքեց – Live News

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում  է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին

Հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. քննություն է ընթանում

Հունվար 14,2026 16:43 Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ՊՆ մամուլի քարտուղար Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների … Read more

Կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով․ Սուրեն Պապիկյան

Սև լճի տարածքում հայ զինվորներն ադրբեջանցիներին բարևում են, զրուցում, խնդիր չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով, սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, ես չեմ դրա միակ շահառուն։ Այստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք … Read more

ՊՆ-ը ներկայացրել է 2026 թվականի վարժական հավաքների օրերը – Live News

2026 թվականի ընթացքում Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է, թե երբ են հայտարարվում վարժական հավաքներ՝ 1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ. 2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ. 3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև … Read more

Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի

Դեկտեմբեր 30,2025 10:05 ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի:   ՀՀ ՊՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական … Read more

1.5 տարի առաջ հենց այս մասով առաջարկ էի ներկայացրել ՊՆ-ին, սակայն մերժվել էր. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններն ավարտող սպաների քննական դրական գնահատականներն ավտոմատ կհամարվեն ատեստացիայի քննությունների հաղթահարում: Պարզ ասած, եթե կուրսանտը գերազանց գնահատականներով ավարտում է ռազմաուսումնական հաստատությունը, ապա ըստ այդ թվանշանի էլ ատեստավորվում է: Նույնը վերաբերվում է «լավ» … Read more

Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամիավորմանը ենթակա զորամասերի պատրաստվածությունն ու հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփման արարողությանը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները, նիստի ընթացքում հանդես գալով հաշվետու զեկույցներով, ներկայացրել են կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները՝ փաստելով, որ լայն թափով շարունակվել են զորքերի պաշտպանունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, … Read more