Զինծառայողի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է – Live News

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):  Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ անձը կալանավորվել է: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Գեղարքունիքի դիրքերից մեկում մաhացած զինծառայողի ծնողները գտնվում են արտերկրում

Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում մահացած 19-ամյա զինծառայող  Նարեկ Հակոբյանի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։  Հիշեցնենք՝ նախօրեին ՊՆ-ից հայտնել են, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ ՔԿ-ից տեղեկացրել են, որ նախաքննության ընթացքում 1 … Read more