ԵՄ պաշտոնյան տեղյա՞կ չէ, որ Հայաստանում Արարատ լեռանը չպետք է նայի

Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ի իր միկրոբոլոգում հրապարակել է Արարատ լեռան լուսանկարն ու գրել. «Թաչդաուն Երևանում,  որտեղ  կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը՝ մայրցամաքային մասշտաբի մարտահրավերներին անդրադառնալու համար: Անվտանգությունից մինչև էներգիա և կապ: Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովով մենք նաև կարևոր իրադարձություն ենք նշելու»։  

Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: