Զինծառայողի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է – Live News
Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը): Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ անձը կալանավորվել է: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։