Տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին, այդպես էլ օգնության չդիմեց․ ՊՆ նախկին նախարարը նամակներ է հրապարակել

ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախընտրական վերջին օրերին ճիշտ ընտրություն կատարելու համար կխոսենք միայն փաստերով։ Փաստ է, որ տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին։ Փաստ է, որ այդպես էլ պաշտոնապես օգնության չդիմեց։ Փաստ է, որ այսօր արդեն սեփական անվտանգությունն ապահովում է ամերիկացիների աջակցությամբ։ Ժողովուրդ, ընտրություն կատարիր փաստերի, ոչ թե խոստումների հիման … Read more

Պաշտպանության փոխնախարարները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։

Մայիսի 28-ին՝ զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ․ ՊՆ – Live News

Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

ՊՆ-ը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը (տեսանյութ) – Live News

ՀՀ Պաշտպանության նախարարույունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը՝ մի շարք փոփոխություններով։Մանրամասները՝ տեսանյութում։

Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում կհնչի թնդանոթի 3 կրակոց

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այժմ կհնչի թնդանոթի 3 կրակոց, իսկ քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՊՆ-ն արգելում է նկարել ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժը – Live News

Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության։

ՊՆ-ը հերքում է Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին լուրերը – Live News

ՀՀ ՊՆ-ից հերքում են տարածել, որում ասվում է․ «Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»: Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է: Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական … Read more

Եթե ես չեմ զոհվել, արդյո՞ք ժողովրդավարության «բաստիոնում» իրավունք չունեմ ասելու, որ Դուք ազգակործան պատուհաս եք. Վիտալի Մանգասարյանը՝ Սուրեն Պապիկյանին

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր առիթներով հարցադրումներ եք անում, թե այս կամ այն մարդիկ ինչու չեն զոհվել կամ վիրավորվել պատերազմի ընթացքում։ Քանի որ Դուք և Ձեր վերադասը նույնպես ողջ և առողջ եք, որոշեցի այս նամակով դիմել Ձեզ։ … Read more

Զորահանդեսին ընդառաջ այսօր Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, մայիսի 22-ին Երևանում՝ 2 կրակոց․ ՊՆ

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,–ասված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ … Read more

Առողջական որոշակի վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվելու պայմանագրային զինծառայության մեջ

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ։ Մասնավորապես՝ որոշման որոշ սահմանումներ հնարավորություն չեն տալիս փորձաքննվողներին, երբ արձանագրվել են գործառույթների զգալի խանգարումներ, սակայն՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո, օժանդակող միջոցներով … Read more