ԳՇ պետը հաստատել է․ ադրբեջանցի զինվորականները Սյունիքում անտառներ են հատում և դիրքեր ունեն արգելոցում

News.am․   ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է Սյունիքում ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացվող անտառահատումների և արգելոցի տարածքում նրանց հենակետերի առկայության մասին լուրերը։ Նա նշել է, որ թե՛ վարչապետը, թե՛ գերատեսչության ղեկավարը և թե՛ ինքն անձամբ բազմիցս հայտարարել են, որ սահմանազատման միջոցով աշխատում են այս խնդրի լուծման ուղղությամբ։ … Read more

ԳՇ պետը մեղքը գցեց ԿԸՀ-ի վրա

  «Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն՝ ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել։ Դրա համար էլ կարող եք հարցերը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուսներին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ մեկնաբանելով ընտրատեղամասը փակվելուց հետո մինչև ուշ գիշեր զինծառայողների ընտրություն կատարելու հանգամանքը։ Մանրամասն՝ տեսանյութում։

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի հրամանատարություն․ քննարկվել են մի շարք հարցեր

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն։ Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը … Read more

Էդվարդ Ասրյանը և գեներալ Չաուհանը կարևորել են վարժանքների և զորավարժությունների անցկացումը Հայաստանում և Հնդկաստանում

ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ, որին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները: Կողմերն … Read more