Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ինը կառավարվող ավիացիոն ռումբ, ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ, վեց «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռ և 601 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ահազանգից հետո ՊՆ-ն խոստացել է վճարել․ զինծառայողները կստանա՞ն 4 ամսվա հավելավճարները

Ապրիլի 17-ին Yerevan.Today-ն ահազանգ էր ստացել ՊՆ հատուկ նշանակության զորամասերի պայմանագրային զինծառայողներից առ այն, որ 2026 թվականի հունվար ամսից զրկվել են ամսական 100․000-ական դրամ հավելավճարներից, որոնք մինչ այդ ստացել են։ Փոխարենը զինծառայողներին խոստացվել էր աշխատավարձերի բարձրացում մինչև 200․000 դրամով, իսկ սպայական կազմինը մինչև 250․000 դրամով․ բայց ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ էլ հավելավճարներն են ստացել։ … Read more

Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին

Yerevan.Today-ն ահազանգ է ստացել ՊՆ հատուկ նշանակության զորամասերի պայմանագրային զինծառայողներից առ այն, որ 2026 թվականի հունվար ամսից զրկվել են ամսական 100․000-ական դրամ հավելավճարներից, որոնք մինչ այդ ստացել են։ «Վերջին հավելավճարը դեկտեմբերին ենք ստացել։ Ասել էին աշխատավարձերը կբարձրանան մինչև 200․000 դրամով, իսկ սպայական կազմինը մինչև 250․000 դրամով․ բայց ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ էլ հավելավճարներն են … Read more

ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին՝ զգուշացնելով լարվածության սրման հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Թեհրանի գործողություններին, իսկ հնարավոր հակամարտությունը կլինի «անհավասար»՝ ամերիկյան ռազմական հնարավորությունների գերազանցության պատճառով։ «Մենք գիտենք, թե ինչ ռեսուրսներ եք տեղափոխում և դեպի ուր», — ընդգծել է Հեգսեթը։ Ավելի վաղ ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության … Read more

Երեկ մահացած զինվորը նամակ էր թողել

Երեկ՝ զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացած զինվորը նամակ էր գրել, այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը։ Ըստ լրատվականի՝ նամակում ներողություն է խնդրել ընկերներից, հարազատներից։ Իսկ խնդիր ունեցել է նա զորամասում, հասցրել են ինքնասպանության, թե սպանել են, իրավապահ համակարգը քննում է։ Ինչպես հայտնել էինք՝ երեկ ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխվելու ճանապարհին զինվոր է մահացել։ Մահացածը հոսպիտալ … Read more

Մահվան դեպք ՊՆ զորամասերից մեկում՝ պոլիգոնում․ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Շամշյանի տեղեկություններով մահացածը հոսպիտալ … Read more

Մերձավոր Արևելքը վառոդի տակառի վրա է, Իրանի և իր թշնամիների միջև ավելի մեծ թափով պատերազմի վերսկսումը միայն հրաշքով կարող է կանխվել (տեսանյութեր)

Ահա և հայտարարություններն ու փաստերը   Նոր տեղեկություններն ավելի են հիմնավորում երեկվա մեր այն կանխատեսումը, որ «Իրանի և իր թշնամիների միջև հրադադարը, ցավոք, սոսկ ժամանակավոր է, պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով»: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թեև ապրիլի 8-ի գիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է … Read more

Մինչ Պապիկյանն ու պաշտպանության նախարարությունը նախընտրական թոհուբոհի մեջ են, սպառնալիքներն ավելանում են. Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մինչ Պապիկյանն ու պաշտպանության նախարարությունը նախընտրական թոհուբոհի մեջ են, սպառնալիքներն ավելանու են. տեղեկատվական, հոգեբանական անվտանգությունը հարվածի տակ է ամեն օրը սթրեսային է դարձել Բանակում զինծառայող ունեցող ընտանիքի համար անվտանգային քաոսը Հայաստանում անսահման է դարձել։

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ- Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է, Իրանը դարձյալ փակել է Հորմուզը

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին   Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից … Read more

Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրապարակայնորեն Դրախտ ընկնելու ցանկություն էր հայտնել, կեղծավորաբար ներկայացել էր իբրև աշխարհի խաղաղարար, որը ցանկանում է աշխարհում վերջ տալ բոլոր պատերազմներին, հայտարարել, խոստացել էր, որ Ամերիկյան բանակը երկրից դուրս, այլ տարածաշրջաններում այլևս չի կռվելու, և ԱՄՆ-ն այլևս չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին, դատելով ամենից, շատ է սիրում «դժոխք» բառը, քանի … Read more