Զինծառայողները վազում էին, երբ «ԳԱԶ-53»-ը վրաերթի է ենթարկել նրանց․ համայնքապետ

Զինվորները վազելուց են եղել: Դեպքից մի 5-10 րոպե հետո ես հասել եմ, չես կարա պատկերացնես ճանապարհի մեջտեղով, թե եզրով են վազել: Այս մասին Ազատությանը պատմել է Վահան համայնքի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը: «Ինքը եղել է սթափ: Պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխ ունի, 4-րդն էլ՝ կինը հղի է: Լացում էր, իրեն կոտորում էր, ծանր վիճակում էր», -նշել … Read more

7 զինծառայողի վրաերթի ենթարկածը պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխաների հայր․ Նոր մանրամասներ

20 Օգոստոսի, 2026 7 զինծառայողի վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, News.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։ Նա եղել է իր սեփական բեռնատարով, դրանք տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, … Read more

Զինծառայողների համար բարձրագույն ռազմական կրթության ընդունելության տարիքային շեմը կարող է բարձրացվել մինչև 45 տարեկան

Հայաստանում նախատեսվում է ընդլայնել որոշ զինծառայողների՝ բարձրագույն ռազմական կրթական ծրագրերով ուսումնառության հնարավորությունները՝ ընդունելության տարիքային առավելագույն շեմը սահմանելով 45 տարեկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է գումարտակների, դիվիզիոնների և էսկադրիլիաների հրամանատարների ու նրանց տեղակալների համար բարձրագույն ռազմական կրթական ծրագրերի ընդունելությանը մասնակցելու տարիքային … Read more

Վիրավորված զինծառայողները կարող են կրկին դիմել՝ պայմանագրային ծառայության անցնելու համար (տեսանյութ)

Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում կրկին դիմել՝ պայմանագրային ծառայության անցնելու համար։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին

Yerevan.Today-ն ահազանգ է ստացել ՊՆ հատուկ նշանակության զորամասերի պայմանագրային զինծառայողներից առ այն, որ 2026 թվականի հունվար ամսից զրկվել են ամսական 100․000-ական դրամ հավելավճարներից, որոնք մինչ այդ ստացել են։ «Վերջին հավելավճարը դեկտեմբերին ենք ստացել։ Ասել էին աշխատավարձերը կբարձրանան մինչև 200․000 դրամով, իսկ սպայական կազմինը մինչև 250․000 դրամով․ բայց ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ էլ հավելավճարներն են … Read more

ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքի նախագիծը

11 Փետրվարի, 2026 ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ: «Նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան և ծառայելով [կամ] գումար վճարելով մարել ՀՀ-ի առջև ունեցած պարտքը ու նոր կյանք սկսել … Read more

Բերդի զինվորական հոսպիտալը կլուծարվի. զինծառայողների բուժսպասարկումը կիրականացվի Բերդի ԲԿ-ում

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 5–ի նիստում որոշում կայացրեց  ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցնել, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ը։ Մասնավորապես, առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Նշենք, որ Բերդում տեղակայված ՀՀ ՊՆ զորային կազմավորումների բուժապահովումն առավել արդյունավետ … Read more

ՊՆ ուսումնական զորամաս Անահիտ Մանասյանի այցի նպատակն էր նորակոչիկների ծառայության ներգրավման, նրանց իրավունքների վիճակի ուսումնասիրումը

2026 թվականի հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամաս։ 📢 Այցի նպատակն էր նորակոչիկների ծառայության ներգրավման, սկզբնական պատրաստության, նրանց նկատմամբ վերաբերմունքի, ծառայության պայմանների և, ընդհանուր առմամբ, նրանց իրավունքների վիճակի ուսումնասիրումը: ➡️ Այցի ընթացքում հրամանատարության ուղեկցությամբ իրականացվել է շրջայց զորամասի տարածքում, … Read more