Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զոհված զինծառայողների մարմինների փոխանցման առաջարկը. ՌԴ ՊՆ

Ուկրաինական կողմը մերժել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկը՝ դադարեցնել Կոնստանտինովկայի հրետակոծությունը՝ Ուկրաինայի զինված ուժերի զինյալների դիակները հանձնելու համար, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ «2026 թվականի հուլիսի 4-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որում առաջարկվում էր մարդասիրական գործողություն իրականացնել՝ Կոստյանտինովկա քաղաքում տեղակայված զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները հանձնելու համար, այն բանից հետո, երբ ռուսական զորքերը վերջապես վերահսկողություն … Read more

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի շուկային․ կա 5 զոհ, 18 վիրավոր – Live News

Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի շուկային Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 18 մարդ։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին: «Պետական սոցիալական մարմիններին հանձնարարել եմ անհապաղ սկսել զոհվածների ընտանիքների հետ աշխատանքը. բոլոր վճարումները կկատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։ Բոլոր ծառայություններն ու վարչակազմն աշխատում են։ Այդ ողբերգության պատասխանատվությունը նրանց վրա է, ովքեր գիտակցաբար հարվածում … Read more

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել – Live News

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակմանը։ Տեղեկությունը տարածել է Ստոկհոլմում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։ Հարձակվող անօդաչու սարքերը, ըստ տեղեկությունների, զինված են եղել կեղծ պայթուցիկ սարքերով։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք կարմիր ներկով տարա է նետել դեսպանատան տարածք։ Դեսպանատունն անօդաչու թռչող սարքի հարձակումը գնահատել է որպես դիվանագիտական առաքելության աշխատակիցներին վախեցնելու փորձ։

ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմական օբյեկտներին

ՌԴ Զինված ուժերը, ի պատասխան Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ «Կիևի ռեժիմի իրականացրած ահաբեկչական հարձակումների», զանգվածային հարված են հասցրել Կիևում գտնվող ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին և վառելիքաէներգետիկ համալիրի (ՎԷՀ) օբյեկտներին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև ռազմական օդանավակայաններին՝ Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերում։

Ռուբիոյի կողմից ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով

Ալյասկայում կայացած գագաթնաժողովում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները, որոնք ընդունվել են ռուսական կողմից, ուստի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Անքորիջում իբրև թե որևէ համաձայնագիր չլինելու մասին խոսելը այնքան էլ տեղին չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ իմ գործընկեր Մարկո Ռուբիոն ասում է, … Read more

Մոլդովան կշարունակի աջակցել Ուկրաինային | Yerevan Today

Մոլդովայի Հանրապետությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և իր ներդրումը կունենա նրա վերականգնման գործում։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող Ուկրաինայի վերականգնման հինգերորդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Ուկրաինայի վերականգնումը պարզապես մեկ երկրի վերակառուցում չէ։ Դա մեր ողջ տարածաշրջանի և Եվրոպայի ապագայի ամրապնդումն է։ Մոլդովայի Հանրապետությունը կշարունակի աջակցել Ուկրաինային։ Մենք շարունակելու ենք … Read more

Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ

Իրանի հետ զինադադարի հասնելուց հետո Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Նյու Յորք նահանգի Նազարեթ համալսարանի պատմության, քաղաքագիտության և իրավունքի պրոֆեսոր Թիմոթի Նիլանդը։ «Անշուշտ, ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը Միացյալ Նահանգներին ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում զբաղվելու ուկրաինական հակամարտությամբ»,- ասել է Նիլանդը։ Փորձագետը նշել է, … Read more

Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ

«Եթե Մինսկը ներքաշվի պատերազմի մեջ, պատերազմի բնույթն անմիջապես կփոխվի», — հայտարարել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան դա հասկանում է։ «Տղաներ, փոխանցեք ձեր նախագահին. եթե նա կարծում է, որ կարող է այսպես խոսել մեզ հետ և դեռևս փորձել ներքաշել մեզ պատերազմի մեջ, ապա պետք է հասկանա, որ պատերազմի բնույթն անմիջապես կփոխվի», —  … Read more

ՀՀ-ն իր ԱԽ քարտուղարին ուղարկում է Ուկրաինային նվիրված համաժողովի՝ ընդգծելով Երևանի հեռանալը ՌԴ-ից

Հայաստանը իր Անվտանգության խորհրդի քարտուղարին ուղարկում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի՝ ընդգծելով Երևանի հեռանալը Ռուսաստանից՝ Մոսկվայի կողմից իր դաշնակցի վրա տնտեսական ճնշման աճի ֆոնին, գրում է Bloomberg-ը։ Երեքշաբթի օրը նրա գրասենյակից հայտնեցին, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ը կմեկնի Լեհաստանի Գդանսկ՝ հավաքին մասնակցելու համար։ Լեհաստանի և Ուկրաինայի համատեղ կազմակերպած ֆորումը, ինչպես սպասվում է, … Read more

Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին

Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը«Կիևը, Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելով, փորձում է ստեղծել բարենպաստ պայմաններ ընդհատված բանակցությունների վերսկսման համար։ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների Ուկրաինայի հետ՝ Ստամբուլի համաձայնագրերի հիման վրա»,-նշել է նա: