Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հրաժարական է տվել՝ նշելով, որ չի կարող շարունակել աշխատանքը՝ իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Այսօր ես ավարտում եմ վարչապետի պաշտոնում իմ ժամկետը։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատը՝ իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, ես որոշում կայացրեցի հեռանալ», — … Read more

Մոլդովան կշարունակի աջակցել Ուկրաինային | Yerevan Today

Մոլդովայի Հանրապետությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և իր ներդրումը կունենա նրա վերականգնման գործում։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող Ուկրաինայի վերականգնման հինգերորդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Ուկրաինայի վերականգնումը պարզապես մեկ երկրի վերակառուցում չէ։ Դա մեր ողջ տարածաշրջանի և Եվրոպայի ապագայի ամրապնդումն է։ Մոլդովայի Հանրապետությունը կշարունակի աջակցել Ուկրաինային։ Մենք շարունակելու ենք … Read more

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

«Մոլդովան և Հայաստանը ընթանում են նույն ճանապարհով, որը ժամանակին Ուկրաինայի խամաճիկ ռեժիմն ընտրեց»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում իր ելույթում անդրադառնալով ԵՄ-ի հետ մերձեցման ուղղված քաղաքականությանը, որը Հայաստանի օրվա իշխանությունն է փորձում վարել։ Մեդվեդևը հարցը դիտարկել է հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի ազդեցությունը ընդլայնելու ծրագրերի համատեքստում՝ նշելով, որ Հյուսիսատլանտյան … Read more

ՔՊ-ի մոլդովական պատրանքները․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․ «Հայաստանի ու Մոլդվովայի միջև զուգահեռների անցկացումն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է ստանում: Դրանք անց են կացվում ոչ միայն մեդիա ու փորձագիտական դաշտում, այլ նաև պաշտոնատար անձանց կողմից: ՔՊ-ն մոլդովական մոդելը փորձում է ներկայացնել որպես հաջողված օրինակ՝ «ռուսական ազդեցությունից ազատվելու» և «արևմտյան ինտեգրման» տեսանկյունից։ Բայց իրականում խոսքը ոչ թե … Read more

Մոլդովայի, Ուկրաինայի խորհրդարաններից պատվիրակություններ կժամանեն Հայաստան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․  «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2026 թվականի ապրիլի 28-30-ը «Խորհրդարանը բոլորի համար» խորագրով համաժողովին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն ժամանող՝  Մոլդովայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ալբանիայի եւ Գերմանիայի խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչների պատվիրակությունների ընդունելությունը: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար … Read more

Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել Ալմա-Աթայի հռչակագրից դուրս գալու օրինագծին

Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԱՊՀ հիմնարար պայմանագրերից՝ Համագործակցության ստեղծման մասին համաձայնագրից, կանոնադրությունից և Ալմա-Աթայի հռչակագրից դուրս գալու օրինագծերին: Նման որոշում է կայացվել պատգամավորների ձայների երկու երրորդով՝ նիստի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Չեղարկվում են 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված Անկախ Պետությունների … Read more