Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել – Live News

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակմանը։ Տեղեկությունը տարածել է Ստոկհոլմում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։

Հարձակվող անօդաչու սարքերը, ըստ տեղեկությունների, զինված են եղել կեղծ պայթուցիկ սարքերով։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք կարմիր ներկով տարա է նետել դեսպանատան տարածք։

Դեսպանատունն անօդաչու թռչող սարքի հարձակումը գնահատել է որպես դիվանագիտական առաքելության աշխատակիցներին վախեցնելու փորձ։

Leave a Comment