Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու…2 (տեսանյութ)

Սկիզբը՝ այստեղ    Վաղը, եթե Հայաստանը կանգնեց աղետի առջև, Նիկոլ և ոհմակ, նույնիսկ նիկոլազոմբիներն են ձեզանից հաշիվ պահանջելու, և հատուցման գինը լինելու է չափազանց բարձր… Չասեմ, թե այդ «չափազանց բարձր»-ն ինչ է նշանակում կամ ինչպես է արտահայտվելու այդ հատուցումը, հիմար չեք, կհասկանաք: Ոտքի են ելնելու նույնիսկ նրանք, ովքեր Արցախը և Հայաստանի տարածքները ձեր պետական դավաճանությամբ … Read more

Հայաստանը ուրիշների պատերազմների հարթակ չէ ու ուրիշների խաղի գործիք չէ. ինչո՞ւ Ուկրաինայի նախագահը նույն խոսքերը չի ասել Ադրբեջանում

Ինչպես Հայաստանի շատ քաղաքացիներ, ես ուշադիր լսում և կարդում եմ, թե ինչ են ասում այս օրերին Երևանում գտնվող միջազգային հյուրերը։ Եվ պարտավոր եմ ասել այն, ինչ շատերը մտածում են, բայց վախենում են բարձրաձայնել։ Ուկրաինայի նախագահը Հայաստան է ժամանել անմիջապես Բաքվից։ Ինը օր առաջ Գաբալայում նա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ստորագրել է վեց երկկողմ համաձայնագիր՝ ռազմաարդյունաբերական … Read more

Մոսկվան չի մոռանա․ մինչ Երևանը հյուրընկալում է Կիևից «սիրելի հյուրին», ՌԴ-ն եզրակացություններ կանի․ ռուսական մամուլի ամփոփում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ այցելել է Երևան: Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմական օգնությունը և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների կարգավիճակը: Ավելին՝ Զելենսկին Սթարմերի միջոցով իր երախտագիտությունն է հայտնել Չարլզ III թագավորին՝ անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Ուկրաինային օգնելու … Read more

Կոբախիձեն և Զելենսկին պատերազմից ի վեր առաջին անգամ հանդիպել են Երևանում – Live News

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Վրաստանի կառավարությունը, ապա կից գրել. «Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին … Read more

Ինչո՞ւ է Կիևը Բաքվին ֆոսֆորային զինամթերք մատակարարել 44-օրյա պատերազմի ժամանակ. լրագրողի հարցը Զելենսկին անպատասխան թողեց

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Կիևը շարունակում է ակտիվ բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ միջազգային կարևորագույն հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու և նրա՝ Եվրամիությանը միանալու ճանապարհին։ Ուկրաինայի նախագահն արագ լքեց ճեպազրույցի տարածքը՝ անպատասխան թողնելով լրագրողի հարցը, թե ինչու էր Կիևը Բաքվին … Read more

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ Զելենսկի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում, կարծում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ։ Հաստատ ոչ Մոսկվայում և ոչ էլ Կիևում։ Բայց կան շատ վայրեր, որտեղ կարելի է հանդիպել՝ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում»,- ասել է նա իտալական RAI ռադիոկայանին տված հարցազրույցում։ Զելենսկին … Read more

Ուկրաինան Ռուսաստանին էներգետիկ հրադադար է առաջարկում․ Զելենսկի – Live News

Ուկրաինան Ռուսաստանին է ներկայացրել էներգետիկ հրադադարի առաջարկ։ Այս մասին իր ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումները, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր կողմից նման առաջարկ է արվել ամերիկացիների միջոցով», – նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև հիշեցրել է, որ Կիևը բազմիցս Մոսկվային առաջարկել է հրադադար Զատկի տոների … Read more

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի. 2

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ   Սկիզբը՝ այստեղ Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց ինքն է հաստատել՝ համաձայնություն ձեռք չի բերվելու և, հետևաբար, պատերազմը շարունակվելու է: «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում շատ խնդրահարույց հարցեր կան, Կիևը «ոչ մի դեպքում» չի հրաժարվի տարածքի նկատմամբ հավակնություններից»,- РБК-ի փոխանցմամբ , ասել է Զելենսկին և վերահաստատել է առանցքային՝ տարածքային հարցի … Read more

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ   Երրորդ տարբերակն էլ կա. ի տարբերություն նախորդ երկուսի, Ռուսաստանը, չնչին հավանականությամ, կարող է պարտվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չլինի իր խոսքի տերը՝ մի՞ թե մեզ պետք է աշխարհը, եթե չի լինելու Ռուսաստան, և անհրաժեշտության դեպքում չդիմի միջուկային սպառազինության կիրառման: Թեմային շաբաթ օրը հպանցիկ անդրադարձել էինք մեր «Ուկրաինական հակամարտությունն Աբու … Read more

Ուկրաինական հակամարտությունն Աբու Դաբիում բանակցությունների արդյունքում էլ չի դադարեցվելու

Աբու Դաբիում Ուկրաինական հակամարտության առ այսօր չլուծված հիմնական խնդիրների՝ տարածքային հարցերի, ճգնաժամի արմատական պատճառների, անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցային պատվիրակությունների միջև երեկ և այսօր տեղի ունեցած բանակցությունները, դատելով ամենից, արդյունք չեն տվել. կողմերի միջև, ինչպես դժվար չէր կանխատեսել, չի կայացվել որևէ որոշակի պայմանավորվածություն: Այս եզրակացությանն ենք եկել, ի թիվս այլ իրողությունների, նկատի … Read more