Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել Նասիմ Թալեբին՝ Ռուբեն Վարդանյանին աջակցելու համար
«Flagship Pioneering» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն, «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն արձագանքել է աշխարհահռչակ փիլիսոփա Նասիմ Թալեբի որոշմանը։ Վերջինս հրաժարվել էր մեկնել Ադրբեջան՝ այդ կերպ աջակցություն հայտնելով Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանին: «Շնորհակալություն սկզբունքային դիրքորոշման համար»,- գրել է Աֆեյանը սոցցանցերում։ Հիշեցնենք, որ Նասիմ Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում ելույթ ունենալու առաջարկից՝ ի նշան Ռուբեն Վարդանյանի աջակցության։