Նիկոլ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել Դավոսում

Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները, ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment