Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին – Live News

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Վերահաստատված մանդատն արտացոլում է Հայաստանի ժողովրդի հարատև վստահությունն ու հավատը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ։ Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ Հնդկաստանի … Read more

ԵԽ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին – Live News

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։ «Շնորհավորում եմ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»:

Ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների բողոքները անպատասխան են մնացել. Ալեքսանդր Սավին

Փաշինյանի կուսակցության դեմ ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների բողոքները անպատասխան են մնացել, նշել է ռուսաստանցի սենատոր Ալեքսանդր Սավինը՝ ՀՀ ԱԺ  ընտրությունները դիտարկելուց հետո։ «Կուսակցությունները հայտարարել են, որ ՔՊ–ի կողմից խախտումների վերաբերյալ իրենց ներկայացրած բոլոր դատական հայցերը դեռևս ոչ մի արձագանք չեն ստացել», — հայտարարել է նա ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ • Tribune.am

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ «Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական, ազատ ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի համար։ Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և այնպես ապրելու իրավունքի հաղթանակն է, ինչպես դուք ինքներդ կընտրեք։ Մաղթում ենք ձեզ հաջողություն։ Ուկրաինան պատրաստ է … Read more

Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դրական է գնահատել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն փորձում է հնարավորինս օգնել Հայաստանին բարեփոխումների հարցում։ Այս մասին Կայա Կալասը հայտարարել է ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։ «Կարծում եմ՝ մասնակցությունը (խմբ․՝ նկատի ունի մասնակցությունն ընտրություններում) իսկապես լավ էր, … Read more

Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին – Live News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրառմամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ «Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական, ազատ ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի համար։ Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և այնպես ապրելու իրավունքի հաղթանակն է, ինչպես դուք ինքներդ կընտրեք։ Մաղթում ենք ձեզ հաջողություն։ … Read more

Եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

Եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month June 2026 May 2026 April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 … Read more

Կոշտան շնորհավորել է Փաշինյանին – Live News

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է. «Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով։ Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով … Read more

Էստոնիայի ԱԳ նախարարը ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու ՔՊ-ին

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։  «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,-գրել է նա։ Մարգուս Ցահքնան նաև հավելել է, որ այս … Read more

Ընտրությունների նախնական արդյունքներն ավելի շատ վկայում են Փաշինյանի պարտության, քան հաղթանակի մասին․ Կոսաչև

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևի խոսքով՝ Հայաստանում ընտրությունների նախնական արդյունքներն ավելի շատ վկայում են Նիկոլ Փաշինյանի կուսակցության պարտության, քան հաղթանակի մասին: Այս մասին  գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողացել ապահովել ձայների 50%-ը հանրապետության խորհրդարանական ընտրություններում։ Սենատորը նաև նշել է, որ Հայաստանում միակուսակցական մեծամասնություն կազմող կաբինետ ձևավորելու համար անհրաժեշտ է … Read more