ԵԽ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին – Live News
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։ «Շնորհավորում եմ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»: