Շարմազանովը քննադատում է վարչապետի միջամտությունը եկեղեցու գործերին • Tribune.am

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրառմամբ քննադատել է վարչապետի կեցավայրից եկեղեցու բարենորոգման ծրագրի հռչակումը, հարցնելով, թե որտեղ է մնացել «եկեղեցին անջատված է պետությունից» սկզբունքը: «Ո՞ւր մնաց եկեղեցին անջատված է պետությունից սկզբունքը։ Ժողովրդավարական բաստիոնում արդեն վարչապետի կեցավայրից են եկեղեցու բարենորոգման ծրագիր հռչակում։ Միջազգային կառույցներ, ի՞նչ կա… Էսա կգաք, լոլոներ կարտաբերեք նիկոլիզմի ժողովրդավար … Read more

Տիրադավ եպիսկոպոսները այդպիսով դեմ են դուրս գալիս իրենց իսկ ստանձնած «եկեղեցին ապաքաղաքականացնելու» կեղծ հանձնառությանը. «Հայաքվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականները փաստացի հայտարարում են, որ անթույլատրելի և հակասահմանադրական եղանակով միջամտելու են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին: Տիրադավ եպիսկոպոսները, իրենց ստորագրությունները դնելով … Read more

Գուցե փառասիրությունը թույլ չի տվել հիշել, որ այս արշավում ներկայանում էր իբրև եկեղեցու շարքային հետևորդ․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այս ողջ շոուի ու ստորագրած թղթի միակ հետաքրքիր մասն այն է, որ անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող այս շարադրանքն ինքը ստորագրել է ի պաշտոնե, որպես վարչապետ։ Գուցե փառասիրությունը թույլ չի տվել հիշել, որ այս արշավում ներկայանում էր իբրև եկեղեցու շարքային հետևորդ, գուցե տեքստը կազմող աշխատողն է վախեցել պաշտոնը չնշել… … Read more

Սա հայերին խմբերի բաժանելու և միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը՝ չարաշահելով ՀՀ վարչապետի պաշտոնը, բացահայտ միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին։ Վարչապետի կեցավայրում մեկնարկեց գործընթաց և, որպես վարչապետ, ստորագրեց փաստաթուղթ, որն անելու որևէ լիազորություն ՉՈՒՆԻ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով։ Ավելի բացահայտ հակասահմանադրական և հակաիրավական գործողություն ՀՀ վարչապետի կողմից դժվար է պատկերացնել։ Սա հայերին խմբերի բաժանելու … Read more

Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը և հակադրվել եկեղեցուն․ Նարեկ Կարապետյան

Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը և հակադրվել Եկեղեցուն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Ամենահեգնականը այն է որ նա անում է դա Սամվել Կարապետյանի՝ Հայաստանին նվիրած տնից, ուր չգիտեմ ինչ խղճով շարունակում է ապրել: Մեր Երկրին պետք է վերադարձնենք միասնությունն ու ամրապնդենք մեր ավանդույթների … Read more

«Հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին». Նիկոլ Փաշինյանը` Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների հետ

Նիկոլ Փաշինյանը եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզի մասին հայտարարության տեքստ է ընդունել Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների հետ։ Մենք՝ ներքոստորագրյալներս. հավատալով եւ հավատարիմ լինելով մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ սերմանված հավատին, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ Հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Ավանդությանը, ընդգծելով … Read more

Փաշինյանը, պոպուլիզմից սկսելով, դառնում է ավտոկրատ․ Ռոբերտ Ամստերդամ

Հունվար 04,2026 22:37 Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամն ասում է․ Պոպուլիզմից դեպի ավտոկրատիա. Նիկոլ Փաշինյանի վարչակազմը կործանում է Հայաստանի ժողովրդավարությունը և թիրախավորում Հայ Առաքելական Եկեղեցին։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ … Read more

Ուժը կրկին դարձել է իրավունք, ուժի կիրառումը դարձել է նոր իրավակարգի անկյունաքարը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտին է մոտենում ուժի անթաքույց և անարգել կիրառման վրա հիմնված նոր աշխարհակարգի ձևավորումը: Մարդկության պատմության ընթացքում ուժեղն իր քաղաքական նպատակներին հասնելու համար ուժի կիրառումը հիմնավորում էր քաղաքակրթություն, «աստծո պատվիրաններ», ժողովրդավարություն, ժողովուրդների բարեկամություն, հավասարություն, մարդու իրավունքներ, ազատություն տարածելու/հաստատելու վեհ մղումով: Այդ գեղեցիկ ցանկին ավելացավ խաղաղությունը: Հելսինկիի եզրափակիչ ակտի … Read more

«Ուզում ենք, որ Հայաստանը լինի նաև ստեղծագործ». Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, ովքեր հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական … Read more

Իշխան Սաղաթելյան. «Արցախյան պատերազմի արդյունքը ոչ թե անկարողության, պակաս սպառազինության, ձախողված կառավարման արդյունք է, այլ գիտակցված դավաճանական քայլ»

«Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ՝ հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղը մերը չի եղել, այլ նաեւ՝ Հայաստանը։ Եվ Հայաստանը այլեւս մերն է բացառապես իր քայլերի եւ գործողությունների արդյունքում։ Ուրեմն, լսեք. մինչեւ ձեր՝ իշխանության ղեկին հայտնվելը ոչ միայն Հայաստանն էր մերը, այլ նաեւ Արցախը։ Եվ ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի … Read more