ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ հրապարակելուց

Երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորիս պատասխանատվությունն է: Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։ Վերջին շրջանում առցանց տարբեր հարթակներում տարածում են գտնում, այսպես կոչված՝ թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում՝ ծնողները,  երեխաների հույզերն օգտագործելով՝ նրանց մոտ առաջացնում են լաց կամ հուզական այլ վիճակ, այնուհետև դիտումներ հավաքելու, հանրային կարեկցանքի կամ շահույթ ստանալու ակնկալիքով տեսանյութը … Read more

«Ի դեպ»․ Ոստիկանական հերթական ամենաթողությունը

Ի դեպ, համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ներքին գործերի նախարարության աշխատակիցը հայհոյում, բռնության ենթարկում քաղաքացուն։ Ըստ տարածված տեղեկության՝ խոշտանգվող տղամարդը ենթադրյալ հանցագործի հարազատ է։ Մինչ այդ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը զբաղված էր իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներով, Ներքին գործերի նախարարության խոսնակը շտապեց տեղեկացնել, որ տվյալ ոստիկանի լիազորությունները կասեցվել են։ Խոսքը չի գնում կալանքի … Read more

Լոռու մարզում բացահայտվել է ծանր հանցագործություններ նախապատրաստած հանցավոր խումբ

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, … Read more

Ոստիկանությունը դիմել է ոստիկանություն. Կարապետ Պողոսյան – Live News

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Իրական Հայաստանում այնքան «անվտանգ է», որ ոստիկանության բաժինը ահազանգում է 102 պաշտպանվելու համար։ Մասնավորապես, վերջերս Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, ապա հաղորդում է ներկայացվել ոստիկանության Գվարդիայի Շիրակի բաժնի կողմից։  ՆԳՆ նախարարի կողմից ձևավորված գվարդիայի Շիրակի բաժնի վրա մեկը հարձակվել է, կոտրել ապակիները, սարսափած ոստիկան հերթապահներն էլ դիմել են … Read more

Փրկարարներն ու պարեկները մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխեցին տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ՆԳՆ ենթակա ծառայությունների աշխատակիցները անկախ եղանակային կամ այլ պայմաններից, օպերատիվորեն արձագանքում են յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի՝ օգնություն ցույց տալով քաղաքացիներին։ Հերթական նման դեպքը հունվարի 20-ին էր․ ձնաբքի պատճառով ճանապարհը փակվել էր, և հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար շտապօգնության մեքենան չէր կարողացել մոտենալ․ օգնության էին մեկնել փրկարաներն ու պարեկները։ Նրանք Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից ամենագնացով հղի կնոջը … Read more

Մեկ շաբաթում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ

26 Հունվարի, 2026 Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը. «Հունվարի 19-ից 25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 60, փլուզման, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 6-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական, ձնաբքի՝ 17, մերկասառույցի՝ 36, թունավորման` 8, դժբախտ պատահարի՝ 2, զինամթերքի հայտնաբերման՝ 7, կեղծ ահազանգի՝ … Read more

Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը

Հունվարի 24-ին, ժամը 18։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի մոտ 4-րդ … Read more

Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)

Հունվարի 2-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին ծառայող Արմավիրի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Սուգմամբ պարզել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։ Նման մի դեպք էլ Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են հունվարի 9-ին։ Արմավիր-Երևան ճանապարհին նրանք կանգնեցրել են մի «ԲՄՎ», որի վարորդ Նոր Կեսարիա գյուղի 24-ամյա … Read more

Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը

23 Հունվարի, 2026 «TikTok» սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով: Այս մասին ահազանգում է ՆԳՆ–ն։ Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին անգամ փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, … Read more

ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության առնչությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթների, ինչպես նաև միջազգային և երկկողմ այլ պարտավորությունների շրջանակներում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական … Read more