Արմավիրի մարզում լքված շինությունում 48-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել • Tribune.am

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ լքված շինություններից մեկում, տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի մարզային քրեական վարչության պետ Երվանդ Նիկոյանը և … Read more

Արմավիրի մարզում ջրատարից հայտնաբերվել է 75-ամյա տղամարդու դին • Tribune.am

Այսօր՝ օգոստոսի 2-ին Արմավիրի մարզում ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում հավանաբար քաղաքացի է ջրահեղձ եղել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ որոնողական աշխատանքների արդյունքում ջրատարում հայտնաբերել են 75-ամյա Համլետ Բաղդասարյանի ջրահեղձ եղած մարմինը և դուրս բերել այնտեղից։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական … Read more

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ այրվել է պահեստում պահվող ներքնակի հումքը • Tribune.am

Հուլիսի 1-ին՝ ժամը 16։46-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում գտնվող պահեստում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 20։30-ին։ Մոտ 180 քմ հատվածում այրվել է պահեստավորած ներքնակի հումք։ … Read more

Ուշադրություն․ հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն․ Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ից։ Երևանում հունիսի 22-ի ցերեկը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է, 26-ի գիշերը, 27-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև … Read more

Տեսչական մարմինը Արմավիրի մարզի լցակայանում խախտումներ է արձանագրել և կասեցրել գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի, գ․ Վարդանաշեն 1 հասցեում գործող բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՏԱՇԵՍ ՄՆՈՅԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ» Ա/Ձ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ … Read more

Արմավիրի մարզի 20-ից ավելի հասցեներում խուզարկություններ են կատարվում․ «Հետք»

«Հետքի» տեղեկություններով այսօր՝ 2026թ. հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ երկու տասնյակից ավելի հասցեներում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։

Խոր Վիրապը՝ հակառակ կողմից, Արմավիրի մարզը՝ իբրև թոնրատուն․ ինչ տեսք կունենա նոր անձնագիրը

The post Խոր Վիրապը՝ հակառակ կողմից, Արմավիրի մարզը՝ իբրև թոնրատուն․ ինչ տեսք կունենա նոր անձնագիրը appeared first on Tribune.am.

Արցախի դրոշը «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատվել է Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենը

Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։ Նա այդ մասին գրում է․ «Այսօր ես այլևս չեմ զբաղեցնում դպրոցի տնօրենի պաշտոնը, բայց ես երբեք չեմ դադարի լինել հայ մանկավարժ և հայ սպա՝ իմ հոգու ներսում։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է … Read more

Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի․ Ծառուկյանը այցը մարզեր (տեսանյութ)

Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ։ Գրել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը և տեսանյութ հրապարակել Արմավիրի մարզ այցից։ «Արմավիրի մարզում հանդիպումները շարունակվում են։ Մուսալեռ, Արևաշատ և Պտղունք համայնքներում մարդիկ անկեղծորեն ներկայացնում են իրենց հուզող խնդիրները՝ սոցիալական պայմաններից ու գյուղատնտեսությունից մինչև … Read more

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։ Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում և իրացրել … Read more