Կեղծ զանգեր իրավապահ մարմինների անունից․ զգուշացում (տեսանյութ) – Live News

ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացիներին զգուշացնում է ոստիկանության անունից կեղծ զանգերի մասին։ Եթե ստանում են նման հեռախոսազանգ կամ հաղորդագրություն, անմիջապես ընդհատեք այն, զգուշացնում են ոստիկանները։ Մանրամասները՝ տեսանյութում։

Էջմիածնի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 107 թուփ և մարիխուանայի նմանվող զանգված (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի Պռոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ։ Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն և բակում, ակնհայտ տեսանելի մասում, նկատեցին մշակված կանեփի բույսեր։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը կատարված զննությամբ իրավապահները տղամարդու բակում հայտնաբերեցին մշակված կանեփի 107 թուփ։ … Read more

Էջմիածնում 59-ամյա տղամարդու բակից հայտնաբերվել է կանեփի 107 թուփ • Tribune.am

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի Պռոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն և բակում, ակնհայտ տեսանելի մասում, նկատեցին մշակված կանեփի բույսեր։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։  Նույն օրը կատարված զննությամբ իրավապահները տղամարդու … Read more

Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է – Live News

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 26-ին՝ ժամը 20․50-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին իրավապահները … Read more

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 49 տրանսպորտային միջոց

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն։«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային … Read more

Բիայնական դամբարանից գողացված պատմամշակութային արժեքներ են հայտնաբերվել. ՆԳՆ ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հերթական բացահայտումը սովորական հանցագործությունների շրջանակից չէր։ Այս անգամ հանցագործների թիրախում մշակութային ժառանգությունն էր։  Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։ «Գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի … Read more

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ)

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասիսի ոստիկանները բացահայտել են մեքենայից գողություն․ հայտնաբերվել են գումար, թմրամիջոց և փամփուշտներ

Հայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. Մասիսի ոստիկանների բացահայտումըՓետրվարի 16-ին՝ ժամը 16․40-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Հովտաշատ գյուղում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել են 1 միլիոն 180 հազար դրամ։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Հովտաշատ … Read more

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 6-ին Էրեբունի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով: Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերից մեկի … Read more

Շենիկ–Վանանդ ճանապարհին կանգնեցված մեքենայից հայտնաբերվել են որսորդական հրացաններ և թռչուններ

Արմավիրի մարզի պարեկները փետրվարի 13-ին Շենիկ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի տեսանելի հատվածում նկատվել են որսորդական հրացաններ և որսը՝ տարբեր տեսակի թռչուններ։  Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հրացանների և որսի օրինականությունը ստուգելու նպատակով Բերքաշատ գյուղի բնակիչ վարորդը և երեք ուղևորները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին, իսկ «ՎԱԶ-21214»-ը տեղափոխվել է … Read more