ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չհրապարակել երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ

Երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորիս պատասխանատվությունն է: Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։ Վերջին շրջանում առցանց տարբեր հարթակներում տարածում են գտնում, այսպես կոչված՝ թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում՝ ծնողները,  երեխաների հույզերն օգտագործելով՝ նրանց մոտ առաջացնում են լաց կամ հուզական այլ վիճակ, այնուհետև դիտումներ հավաքելու, հանրային կարեկցանքի կամ շահույթ ստանալու ակնկալիքով տեսանյութը … Read more

Ծիածան գյուղում հայտնաբերվել է 169 գրամ մարիխուանա․ 56-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Տեղեկությունը ստուգելու նպատակով Ծիածան մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի և Աշտարակի բաժինների ծառայողները 56-ամյա տղամարդու հյուրասենյակի սեղանին նկատել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ։ Ծիածան գյուղի բնակիչը ձերբակալվել և … Read more

ՆԳՆ ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման, կառավարման համակարգի կատարելագործման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով մի շարք ստորաբաժանումներում իրականացվել են կադրային փոփոխություններ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով նոյեմբեր-հունվար ամիսներին կատարվել են կադրային հետևյալ փոփոխությունները․ ՆԳՆ ոստիկանությունում՝ Անտոն Անտոնյանը նշանակվել է ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության պետ,Արթուր Եգանյանը նշանակվել է ՔՈԳՎ Արագածոտնի մարզային … Read more

Տերմինալներից գողություն կատարող խմբի անդամները ձերբակալվել են

Հունվարի 11-ին՝ ժամը 4.26-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել տերմինալից, սակայն կանխել են։ Ահազանգով մեկնել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողներ։ Ժամը 4:50-ին, Գայ գյուղում գողության փորձ կատարելու կասկածանքով … Read more