Վերջին զանգ․ Մոսկվան չի մեղմի իր դիրքորոշումը․ «Կոմերսանտ»

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելը չի դիտարկում որպես նշան, որ Մոսկվան կարող է մեղմել իր դիրքորոշումը Հայաստանի հետագա արտաքին քաղաքական ուղղության ընտրության հարցում։ Ռուսական իշխանական շրջանակներում պարբերականի զրուցակցի խոսքով՝ Կրեմլից Երևան կատարված զանգը բնավ չի վկայում Ռուսաստանի դիրքորոշման վերանայման մասին՝ կապված Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կատարելիք վճռորոշ ընտրության հետ։ … Read more

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 49 տրանսպորտային միջոց

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն։«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային … Read more

Հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից 49 տրանսպորտային միջոց

Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: «Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին»,-նշված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կայքէջում։

Ոստիկանությունը պատրաստվում է «Վերջին զանգին»

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մայիսի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։ Մասնակցում էին Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նշվել է, որ հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն … Read more

Այս տարի դպրոցը կավարտի ավելի քան 61 հազար շրջանավարտ

Հանրապետությունում այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները 2025-2026 ուսումնական տարում  կավարտի  39119՝ 9-րդ դասարանցի, 22205՝ 12-րդ դասարանցի։ 2024-2025 ուստարում՝ հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել էին 38836՝ … Read more

ԿԳՄՍՆ-ը վերջին զանգի միջոցառումների մասին շրջաբերականներ է ուղարկել – Live News

ԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ: Ըստ մրցույթի անցկացման ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել. Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր ազգային և այլ պարերի կատարում հայկական և համաշխարհային երգերի … Read more