Վարորդներին առաջարկվում է շրջանցել Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհահատվածը

Տ-2-26, /Տ-2-25/ (Բարձրաշեն)-Երևանի սահման (Նուբարաշեն) ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում մայիսի 30-ին և 31-ին՝ ժամը 09.00-ից մինչև 19.00, կատարվելու են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, ինչի պատճառով նշված ժամերին ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: «Վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 6-ին Էրեբունի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով: Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերից մեկի … Read more