ԱԲ-ի կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործում ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր հանդիպում եմ ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ՝ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի և ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանի մասնակցությամբ։ 📌 Քննարկել ենք պետական և ՏԻՄ ծառայությունների համար ԱԲ-հիմքով զանգերի և չաթ կենտրոնի միասնական համակարգի նախագծումն ու ներդրումը՝ ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի … Read more

«Համոզիչ էին այն փաստարկները, որ այսօր արդեն գոյություն ունեն մի շարք գործիքներ և լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն և առցանց ռիսկերի նվազեցմանը». Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթներ առաջ հասարակության շրջանում լայն արձագանք գտավ իմ ֆեյսբուքյան հրապարակումը, որը վերաբերում էր Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակների օգտագործման ընթացքում առաջացող ռիսկերին ու վտանգներին։ Հրապարակմանը արձագանքած, միմյանցից տարբերվող կարծիքներ ներկայացրած մի շարք ծնողների հետ քննարկումները շարունակեցինք «կլոր սեղան» ձևաչափով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական … Read more

Շուրջ 900 հետազոտողի եկամտահարկը կիսով չափ նվազել է. Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է R&D ոլորտի արդյունքները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գիտահետազոտական աշխատանքների (R&D) խթանմանն ուղղված պետական քաղաքականության շոշափելի արդյունքներին։ Նախարարը նշել է, որ արդեն իսկ 67 կազմակերպությունների շուրջ 80 ծրագրեր որակվել են որպես R&D աշխատանքներ, ինչի շնորհիվ ոլորտում ներգրավված շուրջ 900 հետազոտողի համար եկամտային հարկը 20%-ի փոխարեն սահմանվել է 10% դրույքաչափ։ «Շուրջ 900 … Read more

Մխիթար Հայրապետյանը ընդգրկվել է Apolitical-ի «Government AI 100» 2026 թվականի հեղինակավոր ցանկում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր Apolitical հարթակի կազմած «Government AI 100» 2026 թվականի ցանկում, որը ներկայացնում է պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում առանցքային դեր ունեցող ամենաազդեցիկ 100 առաջնորդներին։ «Սա ոչ թե անհատի, այլ ՀՀ կառավարության՝ արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների … Read more

Մխիթար Հայրապետյանը կարևորել է AWS-ի եվրոպական «սուվերեն ամպ»-ի գործարկումը՝ որպես տվյալների անվտանգության և նորարարության համադրություն

Amazon Web Services (AWS)-ը հայտարարել է ԵՄ-ի համար նախատեսված AWS European Sovereign Cloud «սուվերեն (ինքնիշխան) ամպային» ենթակառուցվածքի գործարկման մասին։ Նոր ամպային միջավայրն ամբողջությամբ տեղակայված է և կառավարվում է Եվրոպական միության տարածքում ԵՄ կարգավորումներին համահունչ՝ ֆիզիկապես և ճարտարապետության առումով առանձնացված AWS-ի այլ տարածաշրջաններից: Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել զգայուն տվյալների և մետատվյալների նոր և բարձր պաշտպանություն, տվյալների … Read more

𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ նամակներ են ստացվում՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վերջին շրջանում բազմաթիվ նամակներ են ստացվում ծնողներից՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով, մասնավորապես, 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և մի շարք այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ: Արձագանքելով այդ մտահոգություններին՝ նախարար Հայրապետյանը նախաձեռնել է երկխոսություն ծնողների և մանկավարժների հետ՝ լսելու նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Հանդիպումների ընթացքում հավաքված դիտարկումների … Read more