
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կհեռանա պաշտոնից։
«Մխիթար Հայրապետյանը, քննարկումների արդյունքում, ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել. «Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ լինեն՝ կտեղեկացնենք»։