
Միացյալ Նահանգները և Իրանը վաղուց համաձայնեցրել են Թեհրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը։ Այս մասին «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Արդեն վաղուց, չնայած ողջ սուտ հռետորաբանությանը, համաձայնեցվել էր՝ ոչ մի միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը կլինի բաց և անվտանգ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։