Շվեյցարիայում ձերբակալվել է ​​բարի սեփականատերը, որտեղ Նոր տարվա նախաշեմին 40 մարդ էր մահացել

Շվեյցարական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ձերբակալվել է ​​բարի սեփականատերը, որտեղ Նոր տարվա նախօրեին հրդեհի հետևանքով 40 մարդ էր մահացել։ Սեփականատերը՝ Ֆրանսիայի քաղաքացի Ժակ Մորետին, ձերբակալվել է, քանի որ իրավապահ մարմինները կարծում են, թե նա կարող է փախուստի դիմել։ Այս շաբաթ պարզվել է, որ բարում վերջին հինգ տարիների ընթացքում հրդեհային անվտանգության ստուգում չի իրականացվել։ Շվեյցարիայի դատախազությունը գործ … Read more

ԱՄՆ-ն կալանել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հինգերորդ լցանավը

Ուրբաթ՝ հունվարի 9-ին, ԱՄՆ-ն կալանել է ևս մեկ նավթային լցանավ, որը, ենթադրաբար, կապ ունի Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ։ Olina նավը կալանել են Կարիբյան ծովում՝ Տրինիդադից ոչ հեռու, ինչից հետո նավ են բարձրացել առափնյա պահպանության աշխատակիցները։ Գործողությունն անցել է առանց միջադեպերի, հայտնել Է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը: The Bell պարբերականը գրում է, որ … Read more

Կոլումբիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց նաև՝ պարտիզանական պատերազմի

Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած գործողությունից հետո Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն չի բացառել իր երկրի դեմ ԱՄՆ-ի ուժ կիրառելու հնարավորությունը: «Սպառնալիքը գոյություն ունի, և այն իրական է։ Մենք չենք ակնկալում, որ կդիմակայենք հզոր բանակին զենքով, որը չունենք։ Մեր հենարանը մեր լեռներում, մեր արևադարձային անտառներում ապրող մարդիկ են, և միշտ այդպես է եղել»,- ասել է … Read more

Չորս տասնյակ զոհ, հազարավոր վիրավորներ, շարունակվող ցույցեր. Ալի Խամենեին իրանցիներին ազգային միասնության կոչ է արել

Իրանում 12 օր է՝ չեն դադարում բողոքի ցույցերը: Հարևան Իրանում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ կարելի է ստանալ երկու աղբյուրից միայն՝ այն էլ իրարամերժ շեշտադրումներով ու նկարագրությամբ: Իրանական պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, ընդունելի են ակցիայի մասնակիցների պահանջները, իսկ արևմտյան ԶԼՄ-ներից ու համագործակցող իրավապաշտպան կազմակերպություններից տեղեկանում ենք, որ զանգվածային ակցիաները մասսայական … Read more

Կիեւի քաղաքապետը կոչ է արել «ժամանակավորապես մեկնել քաղաքից դուրս, որտեղ կան էներգիայի և ջերմության այլընտրանքային աղբյուրներ»

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տելեգրամյան իր ալիքում գրում է Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6 հազարը, այս պահին ջերմամատակարարում չունեն թշնամու զանգվածային հարձակման հետևանքով վնասված մայրաքաղաքի կենսական ենթակառուցվածքների պատճառով։ Քաղաքում նաև ջրամատակարարման խափանումներ կան։ Կոմունալ ծառայությունները վերականգնել են սոցիալական հաստատությունների՝ մասնավորապես՝ հիվանդանոցների և ծննդատների աշխատանքը շարժական կաթսայատների միջոցով։ Եվ էներգետիկների հետ միասին աշխատում են կիևցիների … Read more

Բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը կգլխավորի Գազայի խաղաղության խորհուրդը

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի նախկին բանագնաց, բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովն ընտրվել է խաղաղության խորհրդի գլխավոր տնօրեն: Խորհուրդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն է և կոչված է վերահսկելու Գազայի հատվածում խաղաղ գործընթացը: Թրամփի ծրագրի համաձայն՝ Խորհուրդը պետք է վերահսկի պաղեստինյան նոր տեխնոկրատական կառավարության ստեղծումը, ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, միջազգային անվտանգության ուժերի տեղակայումը, … Read more

Ինձ կարող Է զսպել միայն իմ բարոյականությունը. Թրամփ — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավական անկեղծ հարցազրույց Է տվել «Նյու Յորք Թայմս»-ին: Նա խոսել Է ամենատարբեր թեմաների մասին՝ Վենեսուելա, Գրենլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, արհեստական բանականություն: «Նյու Յորք Թայմս»-ի լրագրողների մի ամբողջ թիմ Է եկել Սպիտակ տուն: Հարցազրույցի ընթացքում նախագահը մի քանի հեռախոսազանգ Է ստացել, բայց պատասխանել Է միայն երկուսին՝ մեկը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Էր, մյուսը՝ … Read more

Փեզեշկիանը կոչ է արել ուժայիններին պահպանել առավելագույն զսպվածություն ·

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կոչ է արել ուժային համակարգի աշխատակիցներին պահպանել առավելագույն զսպվածություն՝ բողոքի ակցիաների մասնակիցների հանդեպ։ Հիշեցնենք, որ արդեն 10 օր է, ինչ Իսլամական Հանրապետությունում բողոքի ակցիաներ են ընթանում։ Այս մասին հայտնում է Al-Araby-ն։ «Անհրաժեշտ է խուսափել ցանկացած հարկադրանքից եւ բռնի գործողությունից,- ասված է նախագահ Փեզեշկիանի հայտարարությունում։ Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ մնալ … Read more

Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանում Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինյալները մերժել են զենքերը հանձնել

Այսօր առավոտյան սիրիական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպի Էշրաֆիե շրջանը և բնակչությանը հորդորել՝ ականազերծման աշխատանքների ավարտից հետո վերադառնալ այնտեղ։ Այդ մասին հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը՝ Հալեպից:    Այնուհետև Հալեպի պետական ներքին անվտանգության ուժերը շուրջ 50 ավտոբուս են ուղարկել Շեյխ Մաքսուդի շրջան՝ նախատեսելով, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ներքին … Read more

Վենեսուելայում իրականացված գործողությունում Մարկո Ռուբիոն կարող է ունենալ անձնական հետաքրքրվածություն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Վենեսուելայում իրականացված գործողությունում Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է ունենալ անձնական հետաքրքրվածություն։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ Թրամփը նկատել է, որ Ռուբիոն շատ լավ գիտի Կուբան։ Միաժամանակ, Կուբան ամբողջապես կախված է Վենեսուելայից։ Թե ֆինանսապես, թե նավթի առումով։ Նկատենք, որ Ռուբիոն Կուբայից ԱՄՆ տեղափոխված … Read more