
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի նախկին բանագնաց, բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովն ընտրվել է խաղաղության խորհրդի գլխավոր տնօրեն: Խորհուրդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն է և կոչված է վերահսկելու Գազայի հատվածում խաղաղ գործընթացը:
Թրամփի ծրագրի համաձայն՝ Խորհուրդը պետք է վերահսկի պաղեստինյան նոր տեխնոկրատական կառավարության ստեղծումը, ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, միջազգային անվտանգության ուժերի տեղակայումը, իսրայելական զորքերի լրացուցիչ դուրսբերումը և Գազայի հատվածի վերականգնումը:
Ակնկալվում է, որ Թրամփը խորհրդի անդամներին կհայտարարի այս ամսվա վերջին, իսկ բուլղարացի դիվանագետը կլինի նրանց ներկայացուցիչը տեղում։
Մլադենովը Բուլղարիայի պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարար է, որը եղել է ՄԱԿ-ի բանագնացն Իրաքում, 2015-2020 թվականներին նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Մերձավոր Արևելքում: Այս ընթացքում նա հաճախ է աշխատել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: