Կոլումբիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց նաև՝ պարտիզանական պատերազմի


Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած գործողությունից հետո Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն չի բացառել իր երկրի դեմ ԱՄՆ-ի ուժ կիրառելու հնարավորությունը:


«Սպառնալիքը գոյություն ունի, և այն իրական է։ Մենք չենք ակնկալում, որ կդիմակայենք հզոր բանակին զենքով, որը չունենք։ Մեր հենարանը մեր լեռներում, մեր արևադարձային անտառներում ապրող մարդիկ են, և միշտ այդպես է եղել»,- ասել է նա բրիտանական BBC-ի հետ հարցազրույցում։


Պետրոն նշել է, որ «նախընտրում է երկխոսությունը», միաժամանակ հավելել, որ «Կոլումբիայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է երկիրը դիմակայել հզոր բանակներին»։


Կոլումբիայի նախագահի կարծիքով՝ աշխարհի մյուս երկրների հետ կայսերական նկրտումներով հարաբերություններ պահպանելու Վաշինգտոնի փորձերը ԱՄՆ-ին սպառնում են մեկուսացվելով։


Վենեսուելայում տեղի ունեցած գործողությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ Կոլումբիայի նախագահը նույնպես պետք է զգուշավորություն ցուցաբերի։

Leave a Comment