ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Վենեսուելայում իրականացված գործողությունում Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է ունենալ անձնական հետաքրքրվածություն։
Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ Թրամփը նկատել է, որ Ռուբիոն շատ լավ գիտի Կուբան։
Միաժամանակ, Կուբան ամբողջապես կախված է Վենեսուելայից։ Թե ֆինանսապես, թե նավթի առումով։ Նկատենք, որ Ռուբիոն Կուբայից ԱՄՆ տեղափոխված միգրանտների ընտանիքում է ծնվել։
Եւ սա հաշվի առնելով, Թրամփը չի բացառել, որ Ռուբիոն անձնական հետաքրքրվածություն ուներ ամերիկյան գործողություններում։