Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տելեգրամյան իր ալիքում գրում է
Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6 հազարը, այս պահին ջերմամատակարարում չունեն թշնամու զանգվածային հարձակման հետևանքով վնասված մայրաքաղաքի կենսական ենթակառուցվածքների պատճառով։ Քաղաքում նաև ջրամատակարարման խափանումներ կան։
Կոմունալ ծառայությունները վերականգնել են սոցիալական հաստատությունների՝ մասնավորապես՝ հիվանդանոցների և ծննդատների աշխատանքը շարժական կաթսայատների միջոցով։ Եվ էներգետիկների հետ միասին աշխատում են կիևցիների տների էլեկտրա- և ջերմամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Մենք անում ենք ամեն ինչ՝ դա հնարավորինս արագ իրականացնելու համար։ Բայց անցած գիշեր Կիևի վրա կատարված համակցված հարձակումը եղել է ամենացավոտը մայրաքաղաքի կենսական ենթակառուցվածքների համար։
Քաղաքային ծառայությունները աշխատում են արտակարգ իրավիճակի ռեժիմում։ Եվ եղանակային պայմանները, դժբախտաբար, կանխատեսումների համաձայն՝ մոտակա օրերին բարդ կլինեն։
Նաև դիմում եմ մայրաքաղաքի բնակիչներին, ովքեր հնարավորություն ունեն ժամանակավորապես մեկնել քաղաքից դուրս, որտեղ կան էներգիայի և ջերմության այլընտրանքային աղբյուրներ, անել դա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: