Թրամփը կրկին մտափոխվել է․ համաշխարհային իրարանցում առաջացրած հերթական որոշումը չեղարկվում է

Թրամփի՝ Գրենլանդիան նվաճելուն դեմ արտահայտված եվրոպական 8 երկրների նկատմամբ երեկ հնչած սպառնալիքն այսօր չեղարկվել է։ ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո որոշել է մեղմել իր հավակնությունները և ներել այն երկրներին, որոնք դրանց դեմ են արտահայտվել։ Այդ երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրք չի սահմանվի, իսկ Թրամփը կբավարարվի Գրենլանդիայում «Ոսկե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգի համար՝ տեղ … Read more

Գերմանացի նախկին պատգամավորը մեղավոր է ճանաչվել փողի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար

Գերմանացի նախկին պատգամավորը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով. նա ԵԽԽՎ-ում առաջ է մղել Ադրբեջանի շահերը և դրա դիմաց տասնյակ հազարավոր եվրո ստացել։ Մյունխենի դատարանը մեկ տարի և երկու ամիս պայմանական ժամկետ է նշանակել Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից Բունդեսթագի նախկին անդամ Աքսել Ֆիշերի համար: Դատարանն արգելել է Ֆիշերին երկու տարվա ընթացքում ընտրվել պետական պաշտոններում, ինչպես … Read more

Լավ է անցել. Թրամփը՝ իր ու Զելենսկու հանդիպման մասին

Շվեյցարիայում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը լավ է անցել. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իմ հանդիպումը նախագահ Զելենսկու հետ շատ լավ անցավ։ Բոլորը ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի։ Մենք հանդիպելու ենք Ռուսաստանի հետ, բանակցելու ենք նախագահ Պուտինի հետ», – ասել է  Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ … Read more

Ալիևը Թրամփի հետ քննարկել է TRIPP նախագիծը | ՄԱՄՈՒԼ.ամ

Դավոսում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Նշվել է, թե «տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել», և, որ դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման մեջ: Այս առումով նա շեշտվել է … Read more

Իսպանիայում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է արդեն չորրորդ երկաթուղային վթարը

Միջքաղաքային գնացքը բախվել է կռունկի․ Իսպանիայում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է արդեն չորրորդ երկաթուղային վթարը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը երկրի հարավ-արևելքում գտնվող Կարտախենա նավահանգստային քաղաքի մերձակայքում գնացքը բախվել է կռունկի, ինչի հետևանքով չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ։ Միջադեպը տեղի է ունեցել Մուրսիա շրջանի երկաթուղային գծում։ Իշխանությունների փոխանցմամբ՝ գնացքը չի շրջվել և գծերից … Read more

Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և ևս 15 երկիր օժանդակում են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանը

Region monitor. Երևանը Ուկրաինային է փոխանցել 10 շարժական ինվերտորային գեներատորներ։ Դրանք նախատեսված են առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների և բժշկական հաստատությունների համար։ Ինվերտորային գեներատորները հատկապես կարևոր են հոսանքի տատանումների պայմաններում զգայուն տեխնիկայի և բժշկական սարքավորումների անխափան աշխատանքն ապահովելու համար։ 🔹Ադրբեջանը ևս էներգետիկ սարքավորումներ է մատակարարել Ուկրաինային։ Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը ներառում է 11 գեներատոր, 5 … Read more

Դավոսում սկսվել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը սկսել են բանակցությունները Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։ Դոնալդ Թրամփը երեկ Դավոսում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ցանկանում են համաձայնության գալ։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը նույնպես հայտարարել է, որ բանակցությունները հասել են իրենց վերջնական փուլին։ Նախորդ օրը, ելույթ ունենալով Համաշխարհային … Read more

Ալիևի որդին՝ իշխանության կլանային ժառանգո՞րդ. Հեյդար Ալիև կրտսերի մասնակցությունը Դավոսում հանդիպումներին բուռն քննարկումներ է առաջացրել Ադրբեջանում

«Գեղարդ հիմնադրամ». Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած ադրբեջանական պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված է նաև նախագահ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը: Վերջինս որևէ պաշտոն չի զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում։ Շվեյցարիայում ամուսնուն ուղեկցող Մեհրիբան Ալիևայի սոցցանցային հրապարակումներում երևում է, որ Ալիևների ավագ դուստր Լեյլա Ալիևան ևս Դավոսում է։ Պետական որևէ պաշտոն չզբաղեցնող Հեյդար Ալիև … Read more

Տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է. Ալիևը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահները: Կողմերն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:  Ալիևը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է, այն արտացոլվում է նաև երկու երկրի միջև առևտրային հարաբերությունների կարգավորման մեջ: Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը կարևոր դեր է խաղում … Read more

«Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրել են 19 երկրների ղեկավարներ | ՄԱՄՈՒԼ.ամ

19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Գազայի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացի, փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի, Արգենտինայի, Հայաստանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կատարի, Մարոկկոյի, Մոնղոլիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Պակիստանի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի և Կոսովոյի ղեկավարներն ու ներկայացուցիչները։