Ալիևի որդին՝ իշխանության կլանային ժառանգո՞րդ. Հեյդար Ալիև կրտսերի մասնակցությունը Դավոսում հանդիպումներին բուռն քննարկումներ է առաջացրել Ադրբեջանում

«Գեղարդ հիմնադրամ». Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած ադրբեջանական պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված է նաև նախագահ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը: Վերջինս որևէ պաշտոն չի զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում։ Շվեյցարիայում ամուսնուն ուղեկցող Մեհրիբան Ալիևայի սոցցանցային հրապարակումներում երևում է, որ Ալիևների ավագ դուստր Լեյլա Ալիևան ևս Դավոսում է։ Պետական որևէ պաշտոն չզբաղեցնող Հեյդար Ալիև … Read more

Ընդունելի՞ է երախտագիտություն հայտնել մեկին, որը մի ամբողջ սերնդի մահվան պատճառ է դարձել, հայաթափել է Արցախը, ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գյուղերը. Վահե Հովհաննիսյան

Երախտագիտություն՝ ո՞ւմ անունից Եթե երկրի վարչապետը կարող է «երախտագիտություն հայտնել» Իլհամ Ալիևին, ապա «հոգևորական» գաուլայթերների տասնյակն էլ կարող է օրհնել Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանի բենզինը Հայաստանում։ Սա խաղաղության պրոցես չէ, սա լոգիստիկ այլընտրանքի մասին չէ, սա տնտեսական դիվերսիֆիկացիայի հարց չէ։ Սա կոնկրետ որոշում է՝ ստորացնելու մի ամբողջ ժողովրդի, որի վերջնարդյունքը պիտի լինի ներքին կյանքի … Read more

Ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանն, ի տարբերություն Հեյդար Ալիեւի, առավել զգուշավոր, եւ ինչո՞ւ էր խնդրել գաղտնիություն պահպանել. Ամերիկյան գաղտնազերծումներ

Սկիզբը՝այստեղ: Ըստ Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերի` տարածքների փոխանակման գաղափարը բանակցային օրակարգ էր մտել Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ տետ ա տետ հանդիպումների շնորհիվ Ինչպես հայտնի է, ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Առաջ … Read more

Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը երկրի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանցի «գիտնականներին» հիշեցրել էր այն ուղենիշները, որոնցով վերջիններս պետք է առաջնորդվեն՝ իրենց հետազոտություններն իրականացնելիս, հոդվածներն ու քարտեզները հրապարակելիս։ Դրա հիմնական նպատակն է հերքել հայկական պատմական ներկայությունը տարածաշրջանում կամ յուրացնել վերջինիս մշակութային հարուստ պատմությունն ու ժառանգությունը։ Բաքվի քարոզչական այս թեզերի տարածման ու իրագործման … Read more

Ո՞ւր են Ադրբեջանում ապրող  560 հազար հայերը, Մհեր Գրիգորյա՛ն, ի՞նչ ես քննարկում Մուստաֆաեւի հետ. Հրանտ Բագրատյան

«1979 թ. մարդահամարի տվյալներով Հայաստանում եղել է 165 հազար ադրբեջանցի, Ադրբեջանում՝ 560 հազար հայ, իսկ 1989 թ. մարդահամարով, երբ լարված էին երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները, Հայաստանում մնացել էր 85 հազար ադրբեջանցի, իսկ Ադրբեջանում դեռեւս կար 400 հազար հայ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-«Հայելի» ակումբում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հերքելով Ալիեւի շրջանառած 300 հազար ադրբեջանցիների … Read more