Դավոսում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Նշվել է, թե «տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել», և, որ դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման մեջ: Այս առումով նա շեշտվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծվող հացահատիկի մատակարարումը:
Ալիևը նաև ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» և TRIPP նախագծի կարևոր դերը տարածաշրջանային կապի առումով: