Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և ևս 15 երկիր օժանդակում են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանը

Region monitor. Երևանը Ուկրաինային է փոխանցել 10 շարժական ինվերտորային գեներատորներ։ Դրանք նախատեսված են առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների և բժշկական հաստատությունների համար։ Ինվերտորային գեներատորները հատկապես կարևոր են հոսանքի տատանումների պայմաններում զգայուն տեխնիկայի և բժշկական սարքավորումների անխափան աշխատանքն ապահովելու համար։

🔹Ադրբեջանը ևս էներգետիկ սարքավորումներ է մատակարարել Ուկրաինային։ Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը ներառում է 11 գեներատոր, 5 տրանսֆորմատոր և 12 ցածր լարման վահանակ։ Բացի այդ, Բաքուն տրամադրել է շուրջ 27 հազար մետր մալուխ և հաղորդալար, որոնք անհրաժեշտ են վնասված էլեկտրացանցերի վերականգնողական աշխատանքների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment