Լավ է անցել. Թրամփը՝ իր ու Զելենսկու հանդիպման մասին

Շվեյցարիայում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը լավ է անցել. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ հանդիպումը նախագահ Զելենսկու հետ շատ լավ անցավ։ Բոլորը ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի։ Մենք հանդիպելու ենք Ռուսաստանի հետ, բանակցելու ենք նախագահ Պուտինի հետ», – ասել է  Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Զելենսկու հետ հանդիպմանը չի քննարկվել Ուկրաինայի՝ Գազայի խաղաղության խորհրդին հնարավոր անդամակցության հարցը։

Leave a Comment