Գերմանիայի դեսպանը և Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկել

Օգոստոս 01,2025 13:34 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ … Read more

Տվյալները սխալ են մուտքագրված եղել. ՄԻՊ աջակցությամբ Արցախից տեղահանված քաղաքացու սոցիալական աջակցության հարցը լուծվել է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձի սոցիալական աջակցություն ստանալու հարցը։ Քաղաքացին դիմել էր Պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքի անդամները ներկայացրել են համապատասխան դիմումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու նպատակով։ Ըստ դիմողի՝ ընտանիքի որոշ անդամների դիմումները բավարարվել են, իսկ … Read more

«Արմավիր» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Աղվան Արշակյանի իրավունքների ապահովման վիճակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված … Read more

Ինչքա՞ն անտաղանդ պետք է լինես, որ 68% վստահության ռեյտինգով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը «վերադարձնես ժողովրդին» ու անմիջապես հասցնես էդ ռեյտինգը 41%-ի

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումըՔաղաքական շահերն ու կենդանական բնազդները դեռ մի կողմ թողնենք. ինչքա՞ն անտաղանդ պետք է լինես, որ 68% վստահության ռեյտինգով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը «վերադարձնես ժողովրդին» ու անմիջապես հասցնես էդ ռեյտինգը 41%-ի։ Հասկանում եք, չէ՞, էդ ինչ ֆիասկո է։ Էդ ինստիտուտը, որին շատ քիչ բան է պետք լավամարդ … Read more

Սլովակիայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղեկցությամբ։

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ՖԲ էջից տեղեկանում ենք. Սլովակիայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղեկցությամբ։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման … Read more

Անհասկանալի է Փաստաբանների պալատի հայտարարության՝ բարեփոխման որևէ անհրաժեշտություն չունենալու հաղորդագրություն փոխանցելու տրամաբանությունը․ ՄԻՊ

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ վերնագրելով այն «Հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստաբանական ինստիտուտի վերաբերյալ կատարած հրապարակումների առնչությամբ»։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կարևոր է, որպեսզի փաստաբանները պահպանեն էթիկայի և վարքագծի կանոնները, իսկ փաստաբաններին ներկայացնող մարմինները հակազդեն այն բոլոր դեպքերին, երբ խախտվում են նշված կանոնները՝ հատուկ անդրադարձ … Read more

Փաստաբանների պալատի հայտարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստաբանական ինստիտուտի վերաբեյալ կատարված հրապարակումների առնչությամբ

Վերջին շրջանում մամուլում, սոցիալական և մեդիա հարթակներում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քննարկման առարկա է դարձել փաստաբանական ինստիտուտը և փաստաբանների գործունեությունը: Որոշ հանրային հնչեղություն ունեցող գործերով Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է առանձին փաստաբանների կողմից արտահայտած քննադատություններին, տեսակետ հնչեցրել փաստաբանների էթիկայի կանոնների պահպանման անբավարար մակարդակի մասին: Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ փաստաբանների վարքագծի նկատմամբ Փաստաբանների պալատը վերացական … Read more

Աշխարհում շատ են դեպքերը, երբ ազատությունից զրկվում են կանայք, մի շարք դեպքերում` մանկահասակ երեխաներ ունենալով․ ՄԻՊ արձագանքը «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն խումբն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ գնահատական հնչեցնելով Պաշտպանի գործունեության վերաբերյալ: Հարկ ենք համարում արձանագրել, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների պահպանման մշտադիտարկումը Մարդու իրավունքների պաշտպանի … Read more

Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով, սակայն ձեռնարկվում են համապատասխան քայլեր երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ․ ՄԻՊ

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ … Read more

ՄԻՊ-ն ընդգծել է՝ սեռական բռնության դեմ պայքարի ոլորտն իր աշխատանքի առաջնահերթություններից է

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 11-ին ընդունել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ սեռական բռնության դեմ պայքարի ոլորտն իր աշխատանքի … Read more