ՄԻՊ-ն ընդգծում է, որ ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների չափանիշներն ու կրոնական ազատություններին առնչվող երաշխիքները ոտնահարելու միջոցով

‼️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ‼️Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքն անընդունելի է և պետք … Read more

ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ ՄԻՊ ներկայացուցիչների արագ արձագանքման այցը պայմանավորված էր զինծառայողի բուժօգնության կազմակերպման վերաբերյալ բողոքով

2026 թվականի հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։‼️ ℹ️ Այցը պայմանավորված էր զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ստացված բողոքով՝ զինծառայողի առողջական վիճակի և բուժօգնության կազմակերպման վերաբերյալ։ ➡️ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի և ղեկավար կազմի հետ, քննարկվել են … Read more

ՄԻՊ զեկույցի այն հատվածները, որտեղ անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին՝ քննարկելով ՀՀ-ում վատ վերաբերմունքի գործերի քննության առումով առկա խնդիրները

Ի պատասխան գործընկերների կողմից ներկայացված հարցումների` կից հրապարակում ենք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն հատվածները, որտեղ Պաշտպանն անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին ու դրանց օրինակով քննարկել Հայաստանում վատ վերաբերմունքի գործերի քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով առկա խնդիրները: Թեև ՄԻՊ հաստատությունների և մոնիթորինգային մարմինների դիտանկյունից չի խրախուսվում անձանց … Read more

ՄԻՊ-ը Բաքվից վերադարձված գերիների հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող հարցեր

Հունվար 15,2026 17:12 Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։ Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի … Read more