Մարդու իրավունքների պաշտպանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հուլիս 10,2025 17:45 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ … Read more

Ամփոփվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի համատեքստում ՄԻՊ նախնական գնահատման արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ՝ աշխատակազմում հուլիսի 8-ին տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում՝ Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման համատեքստում Պաշտպանի հաստատության նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ: Պարգևադրոշմի ներդրման գործընթացը հանրային հաստատությունների համար Պաշտպանի աշխատակազմը մեկնարկել էր դեռևս 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ: Հարկ ենք համարում ընդգծել, որ ՄԻՊ հաստատությունը … Read more

Բոլոր հանրային քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ. ՄԻՊ հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին և յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։ Ավելին, քանի որ այժմ … Read more

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար ստանում է ահազանգեր և դիմումներ, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում է … Read more

Բազմաթիվ երեխաներ դուրս են մնում պարտադիր կրթությունից, քանի որ ստիպված մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին իրենց ծնողներին օգնելու նպատակով. Անահիտ Մանասյան

  Անահիտ Մանասյանը հանդես է եկել որպես բանախոս «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» թեմայով պանելային քննարկմանըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին հանդես է եկել որպես բանախոս «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» թեմայով պանելային քննարկման ընթացքում։ Քննարկումը կազմակերպվել էր «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով անցկացվող երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։Համաժողովին բացման խոսքով … Read more

ՄԻՊ աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել՝ Ռուբեն Ռուբինյանի կողմից ինձ ընդունելության չարժանացնելու, խտրական վերաբերմունքի բողոքի հիման վրա. Էդգար Ղազարյան

Հունիս 12,2025 11:56 Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից ինձ ընդունելության չարժանացնելու և իմ հանդեպ ցուցաբերված խտրական վերաբերմունքի բողոքի հիման վրա։ Դրա շրջանակում ես տրամադրել եմ լրացուցիչ տեղեկություններ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ … Read more

Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել հոգեկան առողջության վերաբերյալ … Read more

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել հոգեկան առողջության վերաբերյալ … Read more

«Պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ-ը ՀՀ-ում խոշտանգումների կանխարգելման ոլորտում առկա խնդիրները միջազգային գործընկերների հետ քննարկման առարկա դարձնում է»

Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել այն մասին, թե իբր Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային մեխանիզմների շրջանակներում չի ներկայացնում Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում առկա համակարգային խնդիրները: Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում առկա համակարգային խնդիրներն ու … Read more