Մարտի 17-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 11:20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին: Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են Վաղարշապատի քննչական բաժին։ Shamshyan.com-ի տեղեկություններով մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է: Մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է … Read more

Քննարկվել են «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվող որոշ գործընթացների լավարկման առավել արդյունավետ ուղիները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ կայացել է հերթական աշխատանքային քննարկումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2025 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրները։ Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է ներքին քննարկումների արդյունքում արդեն իսկ լուծումներ ստացած … Read more

Հայաստանում հաստատված իրավական ամենաթողության հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լիներ փողոցներում ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների շարքը. Նարեկ Սամսոնյան

Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ։ Հայաստանում հաստատված իրավական ամենաթողության հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է … Read more

Կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց

ՔՊ կուսակցության որեւէ անդամի դատական գործընթացները սովորաբար, նկատել եմ, կամ ընթանում են արագացված ընթացակարգով, կամ դռնփակ որոշումներով։ Բացառություն չէր ՔՊ-ական գործարար, բայց սոցցանցերում իր տգեղ գրառումներով հայտնի Թաթուլ Ասիլյանի գործը։ ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանի 2024 թ. օգոստոսի 22-ի որոշմամբ արտավարութային փաստաթուղթ էր ճանաչվել ՀՀ վարչության օպերլիազորի կողմից ներկայացված հաղորդումը, բջջային հեռախոսահամարի ելքային եւ մուտքային զանգերի … Read more

Քրեակատարողական ծառայությունը՝ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ «Արմավիր» ՔԿՀ-ի կողմից վարույթ նախաձեռնելու մասին

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Սահմանված կարգի համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Տիկին Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը և հայտնել, որ այլ արգելված … Read more