Շահարկվող զրպարտությունների առնչությամբ. Մայր Աթոռը թվեր է հրապարակել – Live News

Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են. «Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝ 38 -ն ասպարեզը թողել … Read more

Մայր Աթոռը պարզաբանում է հոգևորականների կարգալուծումների վերաբերյալ շահարկումները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին տեղի ունեցած, այսպես կոչված, «անհարկի» կարգալուծումների վերաբերյալ շրջանառվող շահարկումներին։ «Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, … Read more

Ստեփան Ասատրյանը հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից տրամադրված բնակարանը

Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։ Այս մասին հայտնում է «Այսօր»-ը: Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել: Փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է, լրատվամիջոցի հետ … Read more

«Անգամ չգիտեմ՝ էդ ուխտերթն ինչ գաղափար ունի. հերթական սրբապղծությունն են բեմադրում»․ Գառնիկ Դանիելյան

«Երեկ Ճրագալույցի պատարագին շատ բազմամարդ իր մասնակցությամբ ժողովուրդը Մայր Աթոռում հաստատեց իր աջակցությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, վեհափառ տիրոջը»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ըստ նրա՝ այս իշխանությունը, որը ստեղծել է այս ատելության և գաղջ մթնոլորտը, շարունակում է հակաեկեղեցական արշավը։ Այնուհետև հույս հայտնեց, որ ի վերջո … Read more

«Առաջին օրերին հույս ունեի, որ դարձի կգա, բայց իր գործողություններից հետո արդեն՝ ոչ»․ Արտակ Բեգլարյանը՝ Տեր Վրթանեսի մասին

«Սա հակասահմանադրական, հակականոնական, հակաբարոյական և հակազգային եմ համարում»,- Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան հայրապետական սուրբ և անմահ պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախ Միության հիմնադիր նախագահ, Արցախի հանրապետության նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզի մասին հայտարարության տեքստը ստորագրած Կաթողիկոսի հրաժարականը պահանջող … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Սուրբծննդյան պատարագ՝ Մայր Աթոռում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ տեղի է ունենում Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագը։ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Նախօրեին բոլոր եկեղեցիներում տեղի է ունեցել ժամերգություն, ապա Ճրագալույցի պատարագ։

Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված հերթական այս քայլը դիտարկում ենք որպես քաղաքական նպատակներով հակաօրինական նախաձեռնություն․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը, հոգևոր դասը և հավատացյալ հայորդիները միակարծիք են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և միաձայն դատապարտում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից 04.01.2026-ին արված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը, որով ոտնահարվում են ՀՀ Սահմանադրությունը, խախտվում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցուիրավունքները։ «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված հերթական … Read more

«Հույս կա, միշտ հույս կա»․ Դանիել սրբազան

«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ․ համեցեք աղոթելու։ Քրիստոս մեր մեջ է, ի՞նչ մաղթանք»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել սրբազանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված  եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսների վարքագծին վերաբերվող հարցին։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին քրիստոնեական ներում կլինի՞՝ պատասխանեց․ «Եկեք, եկեք աղոթելու։ Հույս կա, միշտ … Read more

«Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն կարող է ինչ-որ թուղթ, ստորագրություն շեղել հավատքի գծից»․ Մամիկոն Ասլանյան

«Օրվա խորհուրդը Աստծո լույսի եւ հավատքի հանդիպման մասին է։ Իսկ Աստծո լույսը հանդիպում է այն հավատավորներին, ովքեր ոչ միայն հավատում են, այլեւ համբերում եւ սպասում են։ Ուստի, չի կարելի շեղվել օրվա խորհրդից։ Քրիստոնեական հանդարտությամբ պետք է վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ։ Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն … Read more

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»․ Տեր Եսայի

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին կարգալույծ անելու մասին հարցին։ Նա հավելեց՝ Քրիստոնեությունն այն կրոնն է, որը միշտ ապաշխարելու հնարավորություն տալիս … Read more