«Հույս կա, միշտ հույս կա»․ Դանիել սրբազան

«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ․ համեցեք աղոթելու։ Քրիստոս մեր մեջ է, ի՞նչ մաղթանք»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել սրբազանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված  եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսների վարքագծին վերաբերվող հարցին։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին քրիստոնեական ներում կլինի՞՝ պատասխանեց․ «Եկեք, եկեք աղոթելու։ Հույս կա, միշտ հույս կա»։

Վեհափառի թափորում էր նաեւ կարգալույծ արված հոգեւորական Արամ Ասատրյանի եղբայրը՝ սարկավագ Ստեփան Ասատրյանը։ Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, բայց ավելի վաղ հայտարարել էր, որ իր եղբոր արարքներն անթույլատրելի են։

Պատարագի մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment