Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ․ Տեր Վրթանեսի արձագանքը – Live News

Քաղաքական քարոզչության մեջ երբեմն լինում են պահեր, երբ սուտը գոնե փորձում է մի քիչ կոկիկ երևալ, մի քիչ համոզիչ, մի քիչ լուրջ։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ սուտը աղաղակում է առանց ամաչելու, առանց փաստերի, առանց տրամաբանության՝ ուղիղ ամբիոնից, լկտի վստահությամբ և քարոզչական ինքնահիացմամբ։ Վահագն Ալեքսանյանի «բացահայտումը» հենց այդ ժանրից է։ Նոր չէ, որ սույն … Read more

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ գտած հակաեկեղեցական դրույթները ոչ միայն անհարգալից են հավատացյալ ժողովրդի նկատմամբ, այլև ուղիղ հակասության մեջ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնարար դրույթների հետ։ Այս մասին հայտարարել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։ «Անհրաժեշտ է համարել մեղմ, բայց պատասխանատու և հստակ ձևով արձանագրել այն, ինչն այլևս չի կարելի լռությամբ … Read more

Ինչպես է Վրթանես Սրբազանը ուրանում Վեհափառ Հայրապետին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի թեմի ուրացած ու այլեւս մերժված առաջնորդ Վրթանես Սրբազանը մտերիմների մոտ սկսել է տարածել, թե շատ շուտով իրենց տասնյակը հաջողության է հասնելու։ Կշտամբանքներին, թե ոնց կարողացար ուրանալ Վեհափառին վերջինս առանց ամոթի այսպես է պատասխանել.«Լավ եմ արել»։ Չնայած, երբ Վրթանեսը ծառայում է Նիկոլին, ով Արցախը համարում է Ադրբեջան, նշանակում է, որ իրեն … Read more

Եկեղեցու ձայնը հնչում է ոչ թե դատապարտելու, այլ արթնացնելու համար. Տեր Վրթանես Բաղալյան

26 Հունվարի, 2026 Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը գրում է․ «Անօրեն առևտրի մեղքը և դրա հասցրած վնասը ազգին ու պետությանը Ողբա՛մ, եղբայրք և քույրք, քանզի մեր օրերում շատերի սրտերում մթագնել է արդարության լույսը, և շահի մոլուցքը գերադասվել է օրենքից ու խղճից։ Տեսնում ենք, թե ինչպես է առևտրի մեջ ոմանք վաճառում կոշիկը՝ … Read more

Ցավոք սրտի ունենք գերության մեջ գտնվող Հովհաննավանք եկեղեցին, որտեղ օրինական պատարագներ չեն մատուցվում․ Տեր Վրթանես

16 Հունվարի, 2026 Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ` թեմն երեկ կրկին մեկտեղվել էր միասնական աղոթքի: Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվել է միասնական ժամերգություն: Թեմի հոգևոր դասն ու տաբեր համայնքներից ուխտավորաբար Բյուրական եկած բազում հավատացյալներ միասնական աղոթք են բարձրացրել առ Բարձրյալն … Read more

«Առաջին օրերին հույս ունեի, որ դարձի կգա, բայց իր գործողություններից հետո արդեն՝ ոչ»․ Արտակ Բեգլարյանը՝ Տեր Վրթանեսի մասին

«Սա հակասահմանադրական, հակականոնական, հակաբարոյական և հակազգային եմ համարում»,- Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան հայրապետական սուրբ և անմահ պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախ Միության հիմնադիր նախագահ, Արցախի հանրապետության նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզի մասին հայտարարության տեքստը ստորագրած Կաթողիկոսի հրաժարականը պահանջող … Read more