Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի

Մայիսի 14-ին՝ Համբարձման տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:  1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում ազգային ճակատագիր կերտող շրջադարձային իրողություն էր։ … Read more

Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է. Տեր Եսայի

Մայիսի 14-ին՝ Համբարձման տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր: 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում ազգային ճակատագիր կերտող շրջադարձային իրողություն … Read more

Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի

Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը Վրաց Ուղղափառ եկեղեցու պետ երանաշնորհ Իլիա Երկրորդ Պատրիարքի հուղարկավորությանը կարևոր քայլ պիտի լիներ՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և երկու Եկեղեցիների պատմական առնչակցությունների ոգուն։ Այս մասին հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը: «Դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները, չկարողանալով ճիշտ գնահատել իրողությունները և եղբայրական վրաց ժողովրդի կորստյան … Read more

Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի

14 Փետրվարի, 2026 «Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են»,- Մայր Աթոռի բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ ավելին ասել չի կարող։ Հարցին՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող հոգևորականները հնարավո՞ր է առցանց մասնակցեն, ասել է՝ հանձնախումբն այդ հարցերին պատասխան կտա։ Հայաստանից դուրս Եպիսկոպասաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը … Read more

Եպիսկոպոսաց ժողովի անցկացման տեղն ու օրն անփոփոխ է. Տեր Եսայի

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, վայրի և օրվա մասով ամեն բան նույն է: Alpha News-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը: Ավելի վաղ Aysor. am-ի հարցին ի պատասխան, թե տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, Գարեգին Երկրորդը կարճ արձագանքել է. «Այո՛»։ Հարցին՝ ժողովը կանցկացվի առանց այն եպիսկոպոսների ովքե՞ր ԳԽ անդամ են … Read more

Իշխանական պատգամավորի էժանագին հայտարարությունը բացահայտ կեղծ է. Տեր Եսայի

25 Հունվարի, 2026 Տեր Եսայի քահանա Արթենյանը գրել է. «Իշխանական մի պատգամավոր հայտարարում է, թե իբր Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել:   Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել։ Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն … Read more

Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում է անցկացվելու ՀՀ իշխանություննների ճնշումների պատճառով. Տեր Եսայի

ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելը բացարձակապես որևէ հակականոնական խնդիր չի առաջացնում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հարցի շուրջ հնչող դիտարկումներին: «Նման նախադեպեր էլի են եղել պատմության ընթացքում, վերջինը եղել է Վազգեն Վեհափառի օրոք, ժողովն անցկացվել է Կահիրեում։ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն էլ կարող է … Read more

Ծիսական արարողություններին միջամտությունը իշխանությունների կողմից հանցագործություն է. Տեր Եսայի

Նման հորդորները պառակտման փորձ են, ինչը իրականացվում է վերջին շրջանում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 9–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին խոսել քահանաների հետ և համոզել նրանց պատարագների ժամանակ զեղչել Կաթողիկոսի անունը և միայն այդ դեպքում ինքը կընդունի հրավերը … Read more

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»․ Տեր Եսայի

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին կարգալույծ անելու մասին հարցին։ Նա հավելեց՝ Քրիստոնեությունն այն կրոնն է, որը միշտ ապաշխարելու հնարավորություն տալիս … Read more