Իրանի իշխանությունները պլանավորում են հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար

Իրանի իշխանությունները պլանավորում են հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար, որն ունի աշխարհաքաղաքական նշանակություն:  «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ «Հորմուզի նեղուցը մեր երկրի հատուկ սեփականությունն է։ Ինչպես ցանկացած սեփականության համար, որը որպես լծակ է օգտագործվում տարբեր երկրների հետ փոխգործակցության համար, նրա համար նույնպես անհրաժեշտ է մշակել հատուկ … Read more

Չինաստանը պահանջում է վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում

Չինաստանի իշխանությունները պահանջում են վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում և անպատասխանատու քայլ են համարում Միացյալ Նահանգների կողմից դրա շրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այն պայմաններում, երբ շահագրգիռ կողմերն արդեն հասել են ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածության, ԱՄՆ-ի կողմից ռազմական ներկայության ուժեղացումը և նպատակաուղղված շրջափակող գործողությունների իրականացումը միայն կհանգեցնեն … Read more

Մերձավոր Արևելքը վառոդի տակառի վրա է, Իրանի և իր թշնամիների միջև ավելի մեծ թափով պատերազմի վերսկսումը միայն հրաշքով կարող է կանխվել (տեսանյութեր)

Ահա և հայտարարություններն ու փաստերը   Նոր տեղեկություններն ավելի են հիմնավորում երեկվա մեր այն կանխատեսումը, որ «Իրանի և իր թշնամիների միջև հրադադարը, ցավոք, սոսկ ժամանակավոր է, պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով»: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թեև ապրիլի 8-ի գիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է … Read more

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը. Թրամփ

Միացյալ Նահանգները և Իրանը վաղուց համաձայնեցրել են Թեհրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը։ Այս մասին «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արդեն վաղուց, չնայած ողջ սուտ հռետորաբանությանը, համաձայնեցվել էր՝ ոչ մի միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը կլինի բաց և անվտանգ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում նավերից պահանջել է ականներից խուսափելու համար օգտագործել այլ երթուղիներ

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում նավերից պահանջել է ականներից խուսափելու համար օգտագործել Թեհրանի առաջարկած երկու երթուղիները, հաղորդում է Tasnim-ը։ ԻՀՊԿ-ի կարգադրագրում ներկայացված են Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից և հակառակ ուղղությամբ երկու այլընտրանքային երթուղիներ։ Երկուսն էլ անցնում են Լարակ կղզու ջրային տարածքով։

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ- Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է, Իրանը դարձյալ փակել է Հորմուզը

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին   Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից … Read more

Հրադադարից հետո առաջին նավերն են անցել Հորմուզի նեղուցով – Live News

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո առաջին նավերն անցել են Հորմուզի նեղուցով։ Այս մասին գրում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ Նավերի հետևման MarineTraffic ծառայության տվյալների համաձայն՝ ապրիլի 8-ի առավոտյան նեղուցով Օմանի ծոց անցած առաջին նավերը Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավն է և հունական NJ Earth բեռնատար նավը։ «Առաջին նավը անցավ նեղուցով հրադադարի … Read more

Իրանը ժամանակավոր բացում է Հորմուզի նեղուցը՝ հատուկ պայմաններով նավերի անցման համար

Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար։ Անցումը հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ, … Read more

Եթե ԱՄՆ-ն վնաս հասցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ապա կփակվի նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը

Եթե Թրամփն իրականացնի կամուրջների, էլեկտրակայանների և նավթավերամշակման գործարանների ռմբակոծման իր սպառնալիքները, ապա ոչ միայն Հորմուզի նեղուցը չի բացվի, այլև` Բաբ էլ-Մանդեբի նեղուցը կփակվի` Եմենի հուսիթների կողմից: Այս երկու նեղուցներով միասին անցնում է համաշխարհային էներգակիրների 25%-ը։ Տարածաշրջանի բոլոր այն արաբական երկրներին, որոնք մասնակցում են Իրանի դեմ պատերազմին, ուղերձ է հղվել.  Եթե ԱՄՆ-ն համապարփակ և լուրջ վնաս … Read more

Իրանը չեզոքացնում է Հորմուզի նեղուցի հարցով իր դեմ կոալիցիայի ստեղծման ջանքերը. իրանագետ

Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ջանքերով տապալվել է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը, ըստ որի՝ մասնավորապես, Պարսից ծոցի երկրները իրավունք կստանային նաև ուժի կիրառությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումն անսպասելի չէր, սակայն «տարօրինակ» էր Ֆրանսիայի մոտեցումը։ Ամեն ինչ պարզ է դառնում, սակայն, եթե հաշվի … Read more