Հրադադարից հետո առաջին նավերն են անցել Հորմուզի նեղուցով – Live News

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո առաջին նավերն անցել են Հորմուզի նեղուցով։ Այս մասին գրում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։

Նավերի հետևման MarineTraffic ծառայության տվյալների համաձայն՝ ապրիլի 8-ի առավոտյան նեղուցով Օմանի ծոց անցած առաջին նավերը Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավն է և հունական NJ Earth բեռնատար նավը։

«Առաջին նավը անցավ նեղուցով հրադադարի հայտարարումից հետո՝ Իրանի զինված ուժերի կողմից հայտարարված պայմանով, որ նավերը կարող են շարժվել Հորմուզի նեղուցով Իրանի թույլտվությամբ»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նշել է հեռուստաալիքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր ավելի վաղ հայտնել էր երկու շաբաթով Իրանի հետ հրադադարի մասին։ Դրանից հետո  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավագնացության համար՝ ընդգծելով, որ  անցումը հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքի միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները։ 

Leave a Comment